Մեր պարտքը բարձր միջակայքում է. երբ իջնի, ավելի ճկուն քաղաքականություն կվարենք․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 12:35
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
Բոլորը

2023 թվականին պետբյուջեի դեֆիցիտը լինելու է 289 մլրդ դրամ չափով։ Այս մասին ԱԺ-ում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«273 միլիարդ դրամ մենք վճարելու ենք պետական պարտքի տոկոսների համար, տարվա ընթացքում ստանալու ենք ավելի շատ փոխառություններ և վարկեր կամ տեղաբաշխելու ենք ավելի մեծ արժեքով գանձապետական պարտատոմսեր, ընդհանուր առմամբ՝ 289 միլիարդ դրամի չափով»,- նշեց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է պարտքի նոր չափին, նախարարը նշեց, որ ընդհանուր պարտքի կազմում արտաքին պարտքի կշիռը 2023-ի ընթացքում կնվազի, նախատեսվում է, որ տարեվերջին Կառավարության՝ դրամային արտահայտությամբ պարտքը 50 տոկոսից բարձր չի լինի։

«Դա երեք տարվա կտրվածքով շատ էական ձեռքբերում է, որովհետև 2020 թ․ արդյունքներով մենք ունեցել ենք 63, 5 տոկոս։ Դա կառավարությանը թույլ է տալիս ներգրավել լրացուցիչ միջոցներ և ավելի ճկուն որոշել, թե ներգավվող միջոցներն ինչ եղանակով օգտագործվեն։

Պարտքը ազդում է նաև մեր ֆիսկալ կանոնների վրա։ Ես երբ որ խոսում եմ ընթացիկ ծախսերի սահմանափակումներից,, հղում եմ կատարում այն պատճառին, որ մեր պարտքը շարունակում է մնալ բարձր միջակայքում, երբ որ այն իջնի, մենք ավելի ճկուն ծախսային քաղաքականություն կարող ենք վարել»։

Մանրամասները՝ տեսանյութում։