Հունիսի 21-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը աշխատանքային այցով Սյունիքի մարզի Ակներ, Վերիշեն և Խոտ գյուղերում էր՝ ծանոթանալու իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի, մասնավորապես՝ արոտների կայուն կառավարման գործընթացի արդյունավետությանը. տեղեկացնում են գերատեսչությունից։ «Այցի ընթացքում նախարարին ներկայացվել են արոտների կայուն կառավարման արդյունքում գրանցված ձեռքբերումները և այդ միջոցով համայնքների համար հավելյալ արժեքի ստեղծման հնարավորությունները։ Էկոնոմիկայի նախարարի այցի նպատակն էր …