Եկամուտների համընդհանուր հայտարարագրման նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
Բոլորը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանում ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։

Փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 65 կողմ ձայն, դեմ էր քվեարկել 5 պատգամավոր, ձեռնպահ՝ 22:

Նշենք, որ նախատեսվում է Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնել 3 փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի:

2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները, նոտարները, 1 միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած քաղաքացիները, 20 մլն դրամ կամ ավելի փոխառություն ստացած քաղաքացիները, 2023-ին եկամտային հարկի վերադարձման համակարգից օգտված անձինք, նաև այն քաղաքացները, որոնք 2023 թ.-ին եկամուտներ են ստացել Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։

2024-ին հայտարարագիր պետք է ներկայացնեն նույն տարվա ընթացքում վարձու աշխատող համարված ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի քաղաքացիները, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացածները, պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները, Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից եկամուտներ ստացած անձինք։

2025 թվականի հաշվետու տարվա ընթացքում և դրան հաջորդող տարիներին հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ բոլոր քաղաքացիները:

Մանրամասները՝ տեսանյութում։