ՔՊ-ի թեկնածուին կողմ էր նաև «Պատիվ ունեմ»-ը․ Հայկ Գրիգորյանը միաձայն ընտրվեց ԲԴԽ անդամի պաշտոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ազգային ժողովը Հայկ Գրիգորյանին միաձայն ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 75-ը․ ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 75 կողմ, 0 դեմ։ Հիշեցնենք՝ ԲԴԽ անդամի պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Հաշվի առնելով այն, որ ՔՊ-ն ունի 71 պատգամավոր, բացի այդ երեկվա քվեարկությանը  իշխող ուժից բացակայողներ կային, իսկ «Հայաստան» դաշինքը չի մասնակցել քվեարկությանը, ստացվում է՝ ՔՊ-ի թեկնածուին կողմ է քվերակել նաեւ «Պատիվ ունեմ»-ը։

«Ստանձնելով ԲԴԽ անդամի բարձր պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ իմ պարտականությունները կատարել Հայաստանի Սահմանադրության և օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատավորների և դատարանների անկախությունը»,- ԱԺ ամբիոնից երդվեց Գրիգորյանը:

Նշենք, որ Հայկ Գրիգորյանն իրավաբանական գիտությունների դոկտոր է, շուրջ 47 գիտական հոդվածների և 3 մենագրությունների հեղինակ, որոնք վերաբերում են քրեական և միջազգային իրավունքի, քրեական դատավարության և քրեագիտության հիմնահարցերին: 2018-2021 թթ. Գրիգորյանը եղել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ:

Մանրամասները՝ տեսանյութում։