Պաշտպանական ծախսերը կավելանան, սահմանի անվտանգությունը կմեծանա․ ԱԺ-ում քննարկվում է 2023-ի բյուջեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ազգային ժողովում շարունակվում են «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ 2023 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրիլիոն 591 միլիարդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրիլիոն 302 միլիարդ դրամ: Դեֆիցիտը կկազմի 289 միլիարդ դրամ:

«2023 թվականի բյուջետային ծրագրերի հիմնական առանցքը շարունակելու է լինել անվտանգային միջավայրի, տնտեսական հզորացման, մարդկային կապիտալի զարգացման և մեր քաղաքացիների սոցիալական ապահովության ամրապնդումը՝ Կառավարության ծրագրով սահմանված թիրախներին համահունչ: Արագ տնտեսական աճը և ներառական զարգացումն այլընտրանք չունեն»,- ասաց Խաչատրյանը:

Խոսելով ընթացիկ տարվա ցուցանիշների մասին՝ նախարարը նշեց, որ 2022 թվականի 10 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 14.5 տոկոսով, ինչի արդյունքում պետական բյուջեով սահմանված հարկային եկամուտների պլանը գերակատարվում է:

«Այս տարվա բյուջետային ծախսերը ոչ միայն ֆինանսավորվել են նախատեսված ծավալով, այլև տարվա ընթացքում կատարել ենք զգալի լրացուցիչ ֆինանսական հատկացումներ անվտանգային, տնտեսական և սոցիալական նոր ծրագրերի համար:

Այս տարվա տնտեսական աճը կարող է դառնալ վերջին 15 տարիների ընթացքում արձանագրված ամենաբարձր աճի ցուցանիշներից մեկը՝ արձանագրելով ՀՆԱ-ի 13 տոկոսը գերազանցող իրական աճ»,- նշեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։