Սուրբ ծննդյան ու ամանորյա տոների մոտենալուն զուգահեռ Ուկրաինայի իշխանությունները հավելյալ ջանքեր են գործադրում, որպեսզի օգնեն մարդկանց տոնական մթնոլորտ ստեղծել՝ չնայած շարունակվող արյունահեղ պատերազմին։ Պատերազմի սկզբից ծանր հրետանու և հրթիռային կրակի տակ գտնվող Խարկովում տեղի իշխանությունները որոշել են քաղաքի գլխավոր տոնածառը տեղադրել ապահով վայրում՝ մետրոյի կայարանի ստորգետնյա նախասրահում, որտեղ այն անխոցելի կլինի։ «Տոներն են մոտենում՝ անկախ …

