Անհրաժեշտ են պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ. կոնգրեսական Ջուդի Չու

Լուրեր

29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը Լաչինի միջանցքի շրջափակման առաջին օրերին այս առիթով նամամով դիմեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: Շուրջ 30 կոնգրեսականների ստորագրությամբ նամակում կոչ է արվում «վարչակազմին օգտագործել իր ձեռքում եղած ողջ գործիքակազմը, ներառյալ Ադրբեջանի ֆինանսական աջակցության դադարեցումն ու պատժամիջոցների կիրառումը` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար, ինչպես այժմ, այնպես էլ ապագայում»:

«Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշվում է նաև, որ «Ադրբեջանը որպես զենք կրկին օգտագործում է մարդկանց ՝ Արցախում ապրող հայերի կենսապայմաններն էլ ավելի վատթարացնելով: Եթե այս իրավիճակը շարունակվի, ապա մարդասիրական ճգնաժամը հավանական աղետալի հետևանքներով կդառնա ախուսափելի», նշել են ԱՄՆ կոնգրեսականները:

«Մենք ասացինք, որ սա կրակի դադարեցման պայմանագրի ուղղակի խախտում է: Անհրաժեշտ են պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ: Հաշվի առնելով այն փաստը, որ նրանք բացահայտ հարձակվել են Արցախի վրա՝ 907 բանաձևը չպետք է չեղարկվի, որով Ադրբեջանը օգնություն է ստանում ԱՄՆ-ից»,- «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում նշել է Հայկական հանձնախմբի անդամ, կոնգրեսական Ջուդի Չուն, ով ևս ստորագրել էր Բայդենին ուղղված նամակը:

Կոնգրեսականը կարևորում է ԱՄՆ վարչակազմի արձագանքը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակին՝ ընդգծելով՝ անհրաժեշտ են ավելի զորեղ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ, որոնց թվում կոնգրեսական Չուն նշում է Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների կիրառումն ու ԱՄՆ ռազմական օգնության դադարեցումը Բաքվին:

«Մենք պետք է համոզված լինենք, որ Ադրբեջանն իրականում առերեսվում է հետևանքներին իր գործողությունների համար։ Սակայն առաջնայինն արցախցիներին սնունդ, դեղորայք եւ կարեւոր պարագաներ մատակարարելն է՝ նրանց կենսունակությունն ապահովելու համար։ Հետևանքները կլինեն շատ աղետալի, եթե նրանք չբացեն այդ միջանցքը»,- ասում է կոնգրեսականը:

Genocide Watch կազմակերպության հետազոտական թիմի ղեկավար Նաթ Հիլը, «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում անդրադառնալով միջազգային արձագանքին, նշում է՝ այսօր նկատելի են ավելի շատ խոսքեր, քան գործողություններ: Հիշեցնենք, որ Genocide Watch-ը միացելր է մի շարք մարդասիրական կազմակերպությունների հայտարարությանը, ուր կոչ է արվում Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի բոլոր կողմերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով կանխել «Հայոց ցեղասպանության հերթական էջը» և ապահովել մարդասիրական բոլոր միջազգային կազմակերպությունների անսահմանափակ մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածք:

Հիլը գտնում է, որ այսօր, երբ Ռուսաստանն ամբողջապես կլանված է Ուկրաինայում ընթացող զարգացումներով, ստեղծվել է հնարավորություն ԱՄՆ-ի ու այլ տերությունների համար հայ-ադրբեջանական գործընթացում ակտիվորեն ներգրավվելու համար.

«Միացյալ Նահանգների համար այսօր լավ հնարավորություն է ստեղծվել այլ տերությունների ներգրավմամբ միջամտել և իրական միջնորդական դեր ստանձնել այստեղ: Իմ ընկալմամբ՝ այնտեղ էր դիտորդական առաքելությունը, որը վստահ չեմ, թե որտեղ է այս պահին, սակայն գտնում եմ, որ այնտեղ անհրաժեշտ է ինչ-որ այլ կոնտինգենտ՝ իրավիճակը վերահսկելու համար, քանի որ ռուսներն ակնհայտորեն ի վիճակի չեն այն կառավարել»,- պնդում է նա:

Իր հերթին, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը դեմ է այս կապակցությամբ «ցեղասպանություն» եզրույթի կիրառմանը: Նրա կարծիքով այդ եզրույթի օգտագործումն այս առիթով վիճելի է, սադրիչ և հակասական:

«Կարծում եմ այժմ մենք չպետք է կենտրոնանանք տարբեր սահմանումների վրա, որոնք միայն հետաձգում են գործընթացը և շեղում ուշադրությունը հիմնական կարիքներից, որոնք են միջանցքի բացումը, մարդկանց երկկողմանի տեղափոխության ապահովումն ու ազատությունը»,- գտնում է Բեհրենդտը:

Նա կարևորել է միջազգային հանրության ճնշումը Բաքվի նկատմամբ՝ միջանցքը վերաբացելու հարցում: Բաքուն ուղակի կամ անուղակի պատասխանատվություն և պարտավորություն ունի այս առումով գտնում է նա՝ հավելելով, որ ռուս խաղաղապահները ևս պատասխանատու են միջանցքը բաց պահելու համար։ Դրա համար են նրանք այնտեղ գտնվում, շեշտում է Freedom House-ի ներկայացուցիչը: