Իրավական օգնության շրջանակում Հայաստան է տեղափոխվել 2 հետախուզվող անձ

Լուրեր

29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Վրաստանի գլխավոր դատախազության միջև համագործակցության արդյունքում Վրաստանի իրավասու մարմինների կողմից 2022 թվականի դեկտեմբերի 27-ին բավարարվել է սպանության փորձ կատարելու մեղադրանքով հետախուզվող Ռ.Խ.-ին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը: Այս մասին տեղեկացնում է դատախազության հանրային կապերի բաժինը։

Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարվել է ապահովել վերջինիս տեղափոխումը: 2022 թվականի դեկտեմբերի 30-ին Ռ.Խ.-ն տեղափոխվել է Երևան:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, ՀՀ ոստիկանության և Չեռնոգորիայի իրավասու մարմինների միջև համագործակցության արդյունքում ՀՀ ոստիկանության ուղեկցող օպերատիվ աշխատակիցների խումբը 2022 թվականի դեկտեմբերի 29-ին Երևան է տեղափոխել ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Կ.Ս.-ին:
Կ.Ս.-ն հետախուզվում էր հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտ հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ 98 մլրդ դրամը գերազանցող գումար օրինականացնելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում: