Թուրքիայի ՊՆ ղեկավարը խոսել է էրդողանի և Ասադի հանդիպման հնարավորության մասին

Լուրեր

29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Բաշար Ասադի հանդիպումը կարող է տեղի ունենալ, երբ դրա համար պայմաններ լինեն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական NTV հեռուստալիքի հետ զրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հանդիպումը կարող է տեղի ուեննալ, երբ պայմանները հասունանան»,- ասել է Աքարը՝ մեկնաբանելով դեկտեմբերի 28-ին Մոսկվայում Սիրիայի ՊՆ ղեկավարի հետ բանակցությունները։

«Սկզբում Սիրիայի հետ բանակցություններն ընթացել են հետախուզական մակարդակով, այնուհետև հանդիպել ենք մենք։ Մենք կողմնակից ենք, որ շփումները շարունակվեն, դրանք կշարունակվեն եռակողմ ձևաչափով։ Բանակցային գործընթացի ավարտից հետո կարող է տեղի ունենալ նախագահների հանդիպումը»,- հավելել է Աքարը։

Մոսկվայի բանակցություններին մասնակցել է նաև ռուսական կողմը։ Աքարի խոսքով՝ բանակցությունների հիմնական թեման եղել է ահաբեկչության դեմ պայքարը։

Հավելենք, որ Էրդողանն ավելի լրագրողներին ասել էր, որ առաջարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եռակողմ հանդիպում անցկացնել Սիրիայի նախագահի մասնակցությամբ։

Էմմա Չոբանյան