ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության հարցով միջազգային մեխանիզմների ստեղծման մասին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր ասել է, որ բանակցություններում միայն հայկական կողմը չի եղել: Ամերիկյան կողմն էլ է եղել, և կա դրա մասին արձանագրություն, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ է։ Սրանով Գրիգորյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի այն պնդմանը, թե այդպիսի պայմանավորվածություն …

