Թուրքիայի մեծամասնությունը դեմ է Էրդողանի վերընտրվելուն․ սոցհարցում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանն (CHP) ընտրողների աջակցությունը շարունակել է նվազել, միաժամանակ, թուրք ընտրողների 51,9 տոկոսը դեմ է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելուն։ Այս մասին գրում է Turkish Minute-ը՝ վկայակոչելով Yöneylem Social Research Center-ի հարցման արդյունքները։

Հարցման համաձայն, որն անցկացվել է 2,400 ընտրողների շրջանում այս ամսվա սկզբին 27 նահանգներում, մասնակիցների 51,9 տոկոսն ասել է, որ երբեք չի քվեարկի Էրդողանի օգտին հաջորդ տարվա հունիսին կայանալիք նախագահական ընտրություններում, մինչդեռ 33,6-ը նշել է, որ միանշանակ կքվեարկի նրա օգտին, 13,9 տոկոսն ասել է, որ կարող է քվեարկել կամ չքվեարկել նրա օգտին։

Երբ հարցրել են՝ «եթե նախագահական ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի, կքվեարկեիք Էրդողանի՞, թե՞ ընդդիմության թեկնածուի օգտին», մասնակիցների 52,5 տոկոսն ասել է, որ կսատարի ընդդիմության թեկնածուին։

Հարցումը նաև ցույց է տվել, որ Էրդողանին նախագահական ընտրություններում կարող է հաղթել իր երեք հավանական մրցակիցներից յուրաքանչյուրը՝ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, կուսակցությունից Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը։

Եթե Էրդողանն ու Քըլըչդարօղլուն անցնեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, ապա CHP-ի առաջնորդը կստանա ձայների 45,2 տոկոսը, իսկ Էրդողանը՝ 42,5 տոկոսը, Իմամօղլուն կստանա 50,1 տոկոս՝ Էրդողանի 40,5 տոկոսի դիմաց, իսկ Յավաշը՝ ձայների 55,9 տոկոսը՝ Էրդողանի 36,4 տոկոսի դիմաց։

Երբ հարցման մասնակիցներին հարց է տրվել՝ «ո՞ր կուսակցությանը կքվեարկեիք այս կիրակի համընդհանուր ընտրություններում», 32,1 տոկոսն ասել է, որ կքվեարկի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) օգտին, որին հաջորդում են գլխավոր ընդդիմադիր CHP-ն (25,5 տոկոս), İYİ (Լավ) կուսակցությունը (13,5 տոկոս), քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) (9,7 տոկոս), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP) (8,1 տոկոս), Հաղթանակի կուսակցությունը (ZP) (2,7 տոկոս), Թուրքիայի աշխատավորական կուսակցությունը (TİP) (2 տոկոս), «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցությունը (DEVA) (1,5 տոկոս)։

2018 թվականին կայացած վերջին համընդհանուր ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հավաքել էր համազգային ձայների 42,6 տոկոսը: Այնուամենայնիվ, հարցումները ցույց են տալիս, որ կուսակցությանը հանրային աջակցությունը նվազում է:

Էմմա Չոբանյան