Հունվարի 17-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնեց, որ մայրաքաղաքի Արտաշիսյան փողոցի 48 հասցեում կրակոցների ձայն է լսվում. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ շտապ դեպքի վայր օպերատիվ խումբ մեկնեց: Մեկնեցին նաև Երևան քաղաքի վարչության ղեկավար անձնակազմը, քննիչ և փորձագետ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ …

