Հայկական կողմը գերադասում է պայմանավորվել ԵՄ-ի հետ․ Լավրովը՝ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ընդունել է, որ ՀԱՊԿ-ը Հայաստանում ներկայիս իրավիճակի հետ կապված դժվարություններ ունի։

«Մենք դժվարություններ ունենք Հայաստանի ներկայիս իրավիճակի հետ կապված, երբ մեր հայ ընկերներն առաջ էին քաշում Ղարաբաղում ՀԱՊԿ առաքելության ներկայության անհրաժեշտությունը, որպեսզի այնտեղ ինչ-որ չափով կայունություն ապահովվեր։ Եվ մենք Երևանում գագաթնաժողովի ժամանակ հայաձայնեցրեցինք առաքելության  չափանիշները, սակայն այն ընդունել չկարողացանք, քանի որ հայ գործընկերները սկսեցին պահանջել, որ այդ փաստաթուղթը պետք է պարտադիր պարունակի Ադրբեջանի գործողությունների կոշտ դատապարտում»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է Լավրովը։

«Մենք բացատրեցինք, որ եթե խոսքը դատապարտման, հռետորաբանության, դիրքորոշման մասին է, ապա այստեղ ամեն ոք ազատ է անել՝ ինչ ասես։ Բայց եթե մենք ուզում ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել, ապա պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի ինչ-որ հայտարարություններով, առավել ևս՝ կոշտ։ Մինչև հիմա պատրաստակամություն կա՝ ՀԱՊԿ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման։ Այնուամենայնիվ, չնայած մենք դաշնակիցներ ենք, չնայած առաքելությունն ամբողջությամբ պատրաստ է, հայկական կողմը գերադասում է պայմանավորվել ԵՄ-ի հետ այն մասին, որպեսզի այնտեղ երկարատև հիմունքներով տեղակայվի ԵՄ առաքելությունը։ Եթե այդ առաքելությունը տեղակայվի առանց Ադրբեջանի համաձայնության, այն կարող է հակաարդյունավետ լինել, սահմանին վստահության ամրապնդման փոխարեն՝ այն կարող է լրացուցիչ գրգռիչներ ստեղծել»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան