Սա պետական ահաբեկչություն է Ադրբեջանի կողմից, որն ուզում է ամեն ինչ անել ԼՂ ժողովրդին իր հողից հեռացնելու համար․ ֆրանսիացի պատգամավոր

Լուրեր

09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Բոլորը

Ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին երեկ ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի նստաշրջանում՝ մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկման ընթացքում, և ևս մեկ անգամ ահազանգել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին։ Եվրապացի պատգամավորն այս մասին գրառում է կատարել թվիթերի իր էջում՝ նշելով, որ Եվրոպան պետք է այլևս չֆինանսավորի «ահաբեկչական պետությանը՝ Ադրբեջանին»։

«Խոսքը վտանգի տակ գտնվող մարդկանց իրավունքների մասին է, իսկ նրանք Լեռնային Ղարաբաղում են՝ մատնված անտարբերության։ Լաչինի միջանցքը՝ միակ կապող ճանապարհը այդ տարածքի հետ, ավելի քան մեկ ամիս փակ է Ադրբեջանի կողմից։ 120.000 հայ, 120.000 անմեղ քաղաքացիներ պատանդ են պահվում, այդ թվում՝ 30.000 երեխա։ Բնակչություն, որը զուրկ է ամեն ինչից, և առաջին հերթին սննդից՝ այսուհետ կտրոնով է սննդաբաժինը գնելու։ Արդեն մահվան դեպք է գրանցվել՝ հիվանդ, որ չի ստացել անհրաժեշտ բուժօգնությունը։ Ավելի քան տասներեք երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և շտապ բուժման կարիք ունի։

Հարգելի գործընկերներ, այստեղ խոսքը պետական ահաբեկչության մասին է։ Պետական ահաբեկչություն Ադրբեջան երկրի կողմից, որն ուզում է ամեն ինչ անել այս ժողովրդին իր հողից հեռացնելու համար։ Ո՞րն է Ադրբեջանի և Ռուսաստանի տարբերությունը։ Ռուսաստանի, որի դեմ մենք կոնկրետ պայքարում ենք, և որը նաև մեղսակից է այս ահաբեկչությանը։ Եվ այս առնչությամբ ի՞նչ է անում հանձնաժողովը։ Նա ֆինանսավորում է այդ գործողությունները՝ գնելով գազ պարոն Ալիևից և նրան վերաբերվելով որպես պատասխանատու գործընկերոջ։

Տիկնա՛յք և պարոնայք, այս երեկո այս պալատը հնարավոր է ջեռուցվում է հայ ժողովրդի տառապանքի գնով։ Ժամանակն է թոթափվել իրականության այս ժխտումից ու մեղսակցությունից։ Ժամանակն է եվրոպական առաքելություն ուղարկել ՝ հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Ժամանակն է ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել և, վերջապես, ուղիղ աչքերին նայելով, ասել, որ բռնությունը միշտ չէ, որ հաղթում է, և որ մի օր կհաղթի արդարությունը»,- ասել է ֆրանսիացի պատգամավորը։

Անահիտ Խաչատրյան