Ղրղզստան-Տաջիկստան սահմանին իրավիճակը աստիճանաբար նորմալանում է։ Այս մասին հայտարարել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևը, հայտնում է EADaily-ն։ Նրա խոսքով՝ 2022 թվականը երկու հանրապետությունների հարաբերություններում բավականին բարդ ժամանակաշրջան է եղել։ «Սեպտեմբերի իրադարձություններից հետո մենք շատ երկար փակ բանակցություններ վարեցինք։ Հիմա իրավիճակը մի փոքր լավանում է։ Թե՛ տաջիկական կողմից, թե՛ մեր կողմից կա փոխըմբռնում, որ …

