Տիկին Օֆելյան խանութից տուն է վերադարձել և դրսում մնացել, քանի որ բանալի չի եղել նրա մոտ։ Հարևաններից է տեղեկացել, որ որդուն՝ ֆիզիկոս Միքայել Ագանյանցին ոստիկանները բակից բերման են ենթարկել։ Պատճառը Ալիխանյան 6/1 հասցեում՝ Ֆիզգորոդոկ անունով հայտնի գիտավանում բարձրահարկ շենքի վերսկսված շինարարության դեմ բողոքն է։ Բնակիչները մինչ այս բազմաթիվ հայցեր ու դիմումներ էին ներկայացրել, այդ թվում՝ …