Իրանը չի ընդունի տարածաշրջանի աշխարհագրության որևէ փոփոխություն․ Աբդոլահիանը՝ Չավուշօղլուին

Լուրեր

09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիանն ու Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպումից հետո մամուլի ասուլիսում  անդրադարձել են կողմերի համագործակցությանը, գրում է Մեհր գործակալությունը։

«Մենք խոսել ենք  քաղաքական, տնտեսական և մշակութային հարցերի մասին, որոնց հիմնական առանցքներից մեկը Իրանի և Թուրքիայի ռազմավարական համագործակցության շեշտադրումն էր։ Առևտրի հարցում իրավիճակը լավ է, սակայն երկու երկրների հնարավորությունների մակարդակին չէ»,-ասել է Աբդոլահիանը։ Նա նաև հայտնել է, որ կողմերը քննարկել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի՝ Թուրքիա սպասվող այցը։

Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայի զարգացումներն ու Աֆղանստանի հարցը։ Աբդոլահիանը խոսել է նաև Կովկասյան տարածաշրջանի հակամարտության մասին և ընդգծել, որ Իրանը չի ընդունի որևէ փոփոխություն տարածաշրջանի աշխարհագրության մեջ։

Էմմա Չոբանյան