Չավուշօղլուն անհեթեթ է որակել Շվեդիայի իշխանությունների որոշումը՝ չհետաքննել Էրդողանի խամաճիկը կախելու ակցիան

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն սուր քննադատության է ենթարկել Ստոհկոլմում անցյալ շաբաթ տեղի ունեցած ակցիայի կազմակերպիչներին պատասխանատվության չենթարկելու՝ Շվեդիայի իշխանությունների որոշումը, գրում է Անադոլու գործակալությունը։

Չավուշօղլուն անհեթեթ է անվանել Ստոկհոլմի՝ «իր գործողություններն օրենքի գերակայությամբ արդարացնելու փորձը»։

«Շվեդական դատախազության որոշումը՝ չհետաքննել միջադեպը, չափազանց անհեթեթ է։ Բոլորիս հայտնի է, թե ինչ է նշանակում օրենքի գերակայություն»,- ասել է թուրք նախարարը Իրանի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսում։

Նա ընդգծել է, որ սադրանքն իրականացվել է «ահաբեկիչների» կողմից, որոնց դեմ Շվեդիան պարտավորվել է պայքարել Եռակողմ հուշագրի շրջանակում։ Չավուշօղլուի խոսքով՝ Շվեդիայի մայրաքաղաքում PKK-ի կողմնակիցների նշված գործողությունները խոսքի ազատության հետ կապ չունեն և ռասիստական ​​են։

«Դա ռասիզմի և ատելության գործողություն է, որն իր մեջ ներառում է ատելության հիմքով հանցագործություն։ Դա հակասում է համամարդկային արժեքներին և հանցագործություն է՝ համաձայն միջազգային իրավունքի։ Փորձելով մոլորեցնել Թուրքիային Ստոկհոլմում PKK-ի սադրանքի հետ կապված՝ Շվեդիայի իշխանությունները միայն իրենց են խաբում։ Կա՛մ Շվեդիան կդառնա ահաբեկիչների կողմից տեղադրված ականների զոհը, կա՛մ մենք բոլորս առաջ ենք շարժվելու՝ հաշվի առնելով մեր անվտանգության հարցերն ու պարտավորությունների կատարումը, որոնք առկա են հուշագրում։ Այս դեպքում որոշումը Շվեդիայինն է»,- ասել է թուրք նախարարը։

Հավելենք, որ Չավուշօղլուն խոսում է Ստոլհոլմում անցկացված ակցիայի մասին, որի ժամանակ ցուցարարները գլխիվայր կախել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խամաճիկը։ Սակայն Շվեդիայի դատական իշխանությունները հայտնել են, որ ցուցարարների գործողություններում անօրինական ոչինչ չկա և հետաքննություն չի լինելու։

Էմմա Չոբանյան