Տեղի է ունեցել Ադրբեջանի ներկայացուցչի և ԼՂ ներկայացուցիչների հանդիպում․ Լաչինի միջանցքի շուրջ հարցը կկարգավորվի․ Լավրով

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Առաջիկայում Լաչինի միջանցքի շուրջ հարցը կկարգավորվի։ Այս մասին ամենամյա ամփոփիչ ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի ներկայացուցչի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ։ Կարծում եմ, որ առաջիկայում այդ հարցը կլուծվի»,- ասել է Լավրովը։

Նա նշել է, որ երեկ զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ և հիշեցրել, որ Լաչինի միջանցքը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, պետք է ազատ լինի ապրանքների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների երկկողմանի անցման համար։ Լավրովը նշել է, որ հայտարարության մեջ առանձին ամրագրված է, որ այս ճանապարհով չպետք է ռազմական բեռներ ուղարկվեն։

«Ադրբեջանցիները տվյալներ են ներկայացրել, հիմա մեր զինվորականները դրանք ուսումնասիրում են, որ հայկական կողմն ականներ է տեղափոխել այս միջանցքով, հետո այդ ականները, խախտելով եռակողմ պայմանավորվածությունները, օգտագործվել են, ականապատվել ադրբեջանական դիրքերին հարող տարածքները։ Փոխադարձ շատ մեղադրանքներ կան»,- ասել է Լավրովը։

Տաթև Ֆռանգյան