Նոր գրանցվող բիզնեսները, իրավական հակասությունների հետեւանքով առաջացող խնդիրներով պայմանավորված, հաճախ ունենում են հարկման՝ իրենց համար նախընտրելի համակարգն ընտրելու հետ կապված դժվարություններ: Առաջարկվում է խնդիրը կարգավորել պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվող հարկ վճարողի հարկման համակարգի մասին նշման իրավասություն վերապահող նորմի վերացման միջոցով․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ …