Շվեդիայում Ղուրան են այրել. էրդողանը սպառնացել է չհաստատել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Շվեդիան չպետք է սպասի, որ Թուրքիան հավանություն կտա նրա անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Էրդողանն այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ դանիացի աջ քաղաքական գործիչներից մեկը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ցույց է կազմակերպել և այրել Ղուրանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Միանգամայն ակնհայտ է, որ նրանք, ովքեր նման խայտառակություն են սարքել մեր երկրի դեսպանատան առջև, այլևս չեն կարող հույս դնել իրենց դիմումի հարցում մեր երկրի բարեհաճությանը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո Շվեդիան և Ֆինլանդիան դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, սակայն Թուրքիան, որպես դաշինքի անդամ, կարող է արգելափակել անդամակցությունը։ Անկարան դեռ չի վավերացրել համապատասխան փաստաթղթերը և  Ստոկհոլմից պահանջում է արտահանձնել Անկարայում ահաբեկիչներ համարվող ավելի քան 70 մարդու՝ հիմնականում  քրդերի։

Ավելի վաղ Թուրքիան չեղարկել էր Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յունսոնի այցը Անկարա, որը նախատեսված է հաջորդ շաբաթ։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ այցը կորցրել է իր իմաստը։

Տաթև Ֆռանգյան