Բաքուն նյարդային է արձագանքել Հայաստան երկու տարով ԵՄ առաքելություն գործուղելուն

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու Բրյուսելի որոշմանը։

«ԵՄ ներկայացուցիչների հետ տարբեր մակարդակներում անցկացված մի շարք խորհրդակցությունների ընթացքում Ադրբեջանը հայտարարել է, որ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում չպետք է պատրվակ ծառայի Հայաստանի համար՝ խուսափելու իր պարտավորությունների կատարումից», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

ԲԱցի այդ նշվում է, որ «ԵՄ առաքելության ներկայության չարաշահումը վտանգավոր է գոյություն ունեցող երկխոսության մեխանիզմների համար և դրանից պետք է խուսափել»։

Ըստ Բաքվի՝ առաքելության ներկայությունը չպետք է օգտագործվի «խաթարելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ներառյալ սահմանների սահմանազատման գործընթացը, որը պետք է իրականացվի երկկողմանի հիմունքներով»:

Բացի այդ Ադրբեջանը պահանջ է ներկայացնում Բրյուսելին, որ  առաքելության տեղակայումը պետք է ապահովվի համապատասխան ձևով՝ «հաշվի առնելով Ադրբեջանի օրինական շահերը, այս առաքելության գործունեության իրականացումը չպետք է խաթարի փոխադարձ վստահությունը»։

Բաքուն նաև դժգոհել է, թե իբր Հայաստանում երկամսյա առաքելությունը խնդիրներ է առաջացրել։ Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպմանը Ադրբեջանը համաձայնել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայմանը՝ հուսալով, որ դա կօգնի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, սակայն իբր  «չնայած ամենաբարձր մակարդակով համաձայնեցված երկամսյա առաքելության հստակ սահմանված պարամետրերին և նպատակներին, դիտորդական առաքելության գործունեությունն ուղեկցվել է Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններից լուրջ շեղումներով՝ պայմանավորված ԵՄ անդամ որոշ երկրների կողմնակալ մոտեցմամբ։

Բաքուն, ինչպես միշտ Հայաստանին անհիմն մեղադրել է  երեք ուղղություններով կարգավորման գործընթացի տապալման մեջ, այդ թվում՝  Հայաստանի, Ադրբեջանի ու Եվրոպայի խորհրդի նախագահի եռակողմ հանդիպման, որին հրաժարվել էր մասնակցել  հենց ադրբեջանական կողմը։

Էմմա Չոբանյան