Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն ապրիլի 20-ին հանդիպել է Համայնքների պալատի խոսնակ Լինդսի Հոյլի հետ: Դեսպանության ֆեյսբուքյան էջի տեղեկացմամբ՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-բրիտանական միջխորհրդարանական կապերի վերաբերյալ, կարևորվել է երկկողմ համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Դեսպան Ներսեսյանը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության արդի առաջնահերթությունների մասին: Համայնքների պալատի խոսնակը ողջունել է դեսպանին ու պատրաստակամություն հայտնել նպաստելու …