ԲԴԽ-ի որոշմամբ՝ կոռուպցիոն գործերով մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթները և բողոքներն այսուհետ քննելու են հակակոռուպցիոն դատարանի դատավորները

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա (այդ դատարանի կողմից քննության ենթակա) կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթները և բողոքներն այժմ բաշխվում են հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացման դատավորների միջև։ Այս մասին հակակոռուպցիոն ոլորտում կատարվող աշխատանքների վերաբերյալ սեմինարի ընթացքում ասաց Դատական դեպարտամենտի դատավորի նկատմամբ վարույթներին առնչվող հարցերի բաժնի պետ Մակար Կիրակոսյանը։
Նշենք, որ «մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթ» ասելով՝ օրենսդիրը նկատի ունի, օրինակ, անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները, նախաքննության ընթացքում քննիչի որոշման դեմ բողոքները։

Բարձրագույն դատական խորհրդի այս որոշումն ուժի մեջ է մտել 2022-ի տարեվերջին Դատական օրենսգրքում կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո՝ հունվարի 7-ին։

Այս փոփոխությունների ուժով՝ բուն քրեական գործեր քննող դատավորները ևս հունվարի 7-ից սկսել են քննել մինչդատական վարույթի դատական երաշխիքների գործեր։

ԲԴԽ որոշման համաձայն հունվարի 7-ից Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի գործերը, հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների և բողոքների վերաբերյալ կայացված դատական ակտերի դեմ բողոքները բաշխվում են Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր նշանակված դատավորների միջև:

ԲԴԽ-ն նաև ընտրել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորներ։ Ըստ այդմ՝ այսպիսի միջնորդություններ կքննել Մնացական Մարտիրոսյանն ու Արթուր Մկրտչյանը։

Արաքս Մամուլյան