Հունվարի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Դանիայի նորանշանակ դեսպան Անն Թովթ Սորենսենին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Սորենսենին պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ավանդը կունենա հայ-դանիական հարաբերությունների ամրապնդման և երկկողմ …

