Նոր տարին առանց ձյան կդիմավորենք․ հանրապետությունում տոնական օրերը լինելու են առանց ձյան: «2022թ-ին դիտված եղանակակլիմայական անոմալիաները, Ամանորին և հունվար ամսին սպասվող եղանակային պայմանների կանխատեսումը» թեմայով ասուլիսում այս մասին նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Սուրենյանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին՝ մինչև հունվարի 5-ն, առկա անտիցիկլոնն իր ազդեցությունը պահպանելու է, …

