Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը հանգիստ է, բայց կա գրիպի բռնկում։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Չնայած այս սեզոնին բնորոշ է գրիպի դեպքերի աճը, բայց կորոնավիրուս հիվանդության ֆոնին վերջին 2-3 տարիներին հիվանդությունն ավելի ճնշված էր, հիմա տեսնում ենք բավական ակտիվացում։ Այս տարի, ցավոք սրտի, շրջանառվում է H1N1 տիպը (խոզի …

