Ըստ մեղադրանքի՝ ԱԱԾ աշխատակիցները Հնդկաստանի քաղաքացիներին բահեր են տվել ու ստիպել փորել իրենց գերեզմանը․ գործի քննությունը կվերսկսվի Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ

Լուրեր

16.07.2026 | 01:03
ԱԱ-2026․ Եզրափակիչում՝ Իսպանիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 23:23
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15.07.2026 | 23:12
Թուրքիայում հեղաշրջման ու Էրդողանին տապալելու փորձից 10 տարի անց․ գիշեր, որը փոխեց Թուրքիան․ DW-ի անդրադարձը
15.07.2026 | 22:53
Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները
15.07.2026 | 22:35
Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին
15.07.2026 | 22:23
Հայտնի է՝ հուլիսի 16-ին որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
15.07.2026 | 22:11
ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը, սակայն բացառել է զինապարտներին
15.07.2026 | 22:00
Հայաստանը COP17-ի հարթակը դիտարկում է միջազգային համագործակցությունն ամրապնդելու հնարավորություն
15.07.2026 | 21:52
«Շոգ է, բժժել են»․ Գյումրու ավագանու նիստում դժգոհեցին ասֆալտապատման ընթացքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 21:40
Հայաստանն ու ՄԱԿ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման ոլորտում
15.07.2026 | 21:25
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
15.07.2026 | 21:11
ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է ատելության խոսքի և իրավունքների պաշտպանության հարցերը
15.07.2026 | 21:00
Հուսամ՝ հայկական ապրանքների մուտքը Ռուսաստան կբացվի․ վարչապետն ասաց՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ Անուշիկ Ավետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:52
«Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց Ղազախստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:42
ԱՄՆ Սենատը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերանայված նախագիծ է ներկայացրել, որը կարող է առնչվել նաև Ադրբեջանին
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ ենթադրյալ անօրինական գործողություններ են կատարել Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ։ Նրանք մեղադրվում են Սանդիփ Արջունի Կաուշիկից շորթմամբ առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ԱԱԾ աշխատակիցների վերաբերյալ գործի քննությունը դեռևս 2019 թվականին էր սկսվել, սակայն դատավոր Ռոբերտ Պապոյանը, այն չավարտած, տեղափոխվել է Վերաքննիչ դատարան։ Այժմ գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որն այն վարույթ է ընդունել։

Ըստ մեղադրանքի՝ Էդիկ Ափոյանը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, զբաղեցնելով ԱԱԾ Երևան քաղաքի վարչության 4-րդ բաժնի բաժանմունքի պետի պաշտոնը, ունենալով հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման պարտականություն, 2019 թվականի հուլիսին տեղեկություն ունենալով Հնդկաստանի քաղաքացի Սանդիփ Արջունի Կաուշիկի ֆինանսական ապահովվածության, ինչպես նաև հայրենիքում իրավապահ համակարգի հետ ունեցած խնդիրների մասին, նախնական համաձայնության է եկել ԱԱԾ աշխատակից, օպեր-լիազոր Գևորգ Գաբրիելյանի հետ շորթմամբ, վերջինիս ընկեր Գոռ Մարտիրոսյանի օժանդակությամբ առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու հարցում:

Այդ նպատակով Գևորգ Գաբրիելյանն այցելել է այն բնակարան, որտեղ բնակվելիս է եղել Սանդիփ Կաուշիկը, որը Հայաստանում ունեցել է կացության իրավունք: Գաբրիելյանն, ըստ մեղադրանքի, ներկայացել է որպես ԱԱԾ աշխատակից, առանց համապատասխան թույլտվության զննել է Կաուշիկի բջջային հեռախոսը, նոթբուքը, ապա հայտնել, որ Հնդկաստանի Հանրապետությունից նամակ է ստացել Հայաստանից նրան վտարելու վերաբերյալ, ցույց տվել նրա անձնագրի, կացության քարտի, սահմանահատումների վերաբերյալ փաստաթղթերի պատճեններն ու պահանջել որպես կաշառք իրեն փոխանցել տանն այդ պահին ունեցած ամբողջ գումարը՝ սպառնալով հակառակ դեպքում անձամբ ստուգել և գտնել գումարը: Արդյունքում Գաբրիելյանն, ըստ մեղադրանքի, Հնդկաստանի քաղաքացուց ստացել է 5000 ԱՄՆ դոլար կաշառք:

Այս ժամանակահատվածում բնակարանում եղել է Հնդկաստանի մեկ այլ քաղաքացի ևս: Գաբրիելյանը նրան, ինչպես նաև Կաուշիկին ուղեկցել է Ազգային անվտանգության ծառայություն ու տարել Էդիկ Ափոյանի աշխատասենյակ, որտեղ արդեն, ըստ մեղադրանքի, Սանդիփ Կաուշիկին Հնդկաստանին չհանձնելու դիմաց պահանջել են 50 հազար դոլար գումար, պահանջը չկատարելու դեպքում՝ սպառնացել ստեղծել կեղծ ապացույցներ Կաուշիկի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասնակցության վերաբերյալ և նրան ենթարկել քրեական պատասխանատվության

Այս ընթացքում Սանդիփ Կաուշիկին ձեռնաշղթաներ են հագցրել, իրենց մոտ պահել նրա և նրա հետ գտնվող անձի անձնագրերը, որից հետո ստացել են Սանդիփ Կաուշիկի համաձայնությունը՝ 50 հազար դոլար կաշառքը տալու վերաբերյալ:

Պահանջված գումարի մի մասը ստանալու նպատակով խմբի անդամ Գևորգ Գաբրիելյանն, ըստ մեղադրանքի, հանդիպել է տուժողին ու ստացել 7900 դոլար գումար: Այդ հանդիպման ընթացքում Սանդիփ Կաուշիկը հայտնել է, որ չի կարող վճարել պահանջված 50 հազար դոլարը, կարող է տալ ընդհանուր 20 հազար դոլար: Ըստ գործի՝ դրանից հետո Գևորգ Գաբրիելյանը զրույց է ունեցել Էդիկ Ափոյանի հետ, որից հետո Կաուշիկից պահանջել է ևս 8000 դոլար կաշառք, որին նա համաձայնել է:

Կաշառքի մնացած մասը ստանալու համար, ըստ մեղադրանքի, Գևորգ Գաբրիելյանն իր մտերիմ Գոռ Մարտիրոսյանի հեռախոսից զանգահարել է Սանդիփ Կաուշիկին, որը հայտնել է,թե գումարը փոխանցել է իր ծանոթի միջոցով, վերջինս հերքել է այդ հանգամանքը:
Ստեղծված իրավիճակը հստակեցնելու նպատակով Գևորգ Գաբրիելյանը Գոռ Մարտիրոսյանի հետ այցելել է «Հերացի» Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, հանդիպել այնտեղ գտնվող Կաուշիկին և ընկերոջն, ում միջոցով, Կաուշիկի պնդմամբ, փոխանցվել է կաշառքի մնացած մասը:

Չկարողանալով պարզել երկու ընկերների խոսքերի միջև եղած հակասությունը՝ Գևորգ Գաբրիելյանն, ըստ մեղադրանքի, ընկերոջ՝ Գոռ Մարտիրոսյանի օժանդակությամբ Կաուշիկին ու ընկերոջը տեղափոխել են Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի տներից մեկը, որտեղ նրանց հասցեին հնչեցրել են սպառնալիքներ, նրանց տվել բահեր՝ պահանջելով փորել իրենց իսկ գերեզմանը, ապա սպառնացել, որ կաշառքի մնացած գումարը չտալու դեպքում նրանց ետ է վերադարձնելու նույն վայր:

Հետո խմբի անդամներն, ըստ մեղադրանքի, իմացել են, որ գումարը գտնվում է «Հերացի» Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում՝ այն անձի մոտ, ում այցելել էին Կաուշիկն ու ընկերը: Ըստ մեղադրանքի՝ Գոռ Մարտիրոսյանը Ափոյանի և Գաբրիելյանի կողմից կաշառք ստանալը հեշտացնելու և նրանց կողմից անձամբ կաշառքը ստանալու դեպքում հնարավոր բացահայտման խոչընդոտը վերացնելու դեպքում գնացել է այդ անձի հիվանդասենյակ ու ստացել կաշառքի առարկա հանդիսացող 4800 դոլար գումարը:

Նշենք, որ այս գործը բացահայտվել է հենց ԱԱԾ-ում՝ այն բանից հետո, երբ Սանդիփ Կաուշիկը որոշել է վերը նկարագրած դեպքերը տեղի ունենալուց հետո հանցագործության մասին հաղորդումը ներկայացնել։

Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել; Նրանք ի սկզբանե գտնվել են կալանքի տակ, սակայն հետագայում ազատ են արձակվել։

Արաքս Մամուլյան