«Սպորտին տրվող հատկացումների աճող ծավալը մեծացնում է նաև հանրային հաշվետվողականության պատասխանատվությունը». Ժաննա Անդրեասյան

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին անցած տարի մեծաթիվ հաղթանակների և մեդալներ նվաճելու կապակցությամբ՝ ընդգծելով. «Ձեր, մարզիկների ու մարզիչների տքնաջան աշխատանքի, ինչպես նաև պետության որդեգրած քաղաքականության և սպորտին տրվող աջակցության արդյունքն է, որ 2022 թվականին կայացած տարբեր առաջնություններում մեր երկրի նվաճումների տեսանկյունից ռեկորդային 307 մեդալ ենք նվաճել, որոնցից 104-ը՝ ոսկի, 70-ը՝ արծաթ, 33-ը՝ բրոնզ: Լիահույս ենք՝ հաջորդ տարիներին կունենանք էլ ավելի մեծ արդյունքներ»:

Նախարարի խոսքով՝ շարունակական քաղաքականություն է վարվում սպորտի ոլորտին տրվող պետական հատկացումների մեծացման ուղղությամբ: Անցած 2022 թ. մարզական 33 ֆեդերացիաներին տրամադրվող գումարի ծավալը կտրուկ ավելացվել է՝ կազմելով 1,4 մլրդ դրամ, կրկնապատկվել են որոշ առաջնությունների գծով մարզիկներին ու մարզիչներին տրամադրվող գումարները: Ժաննա Անդրեասյանը նշել է նաև սպորտային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների, անվանական մարզադպրոցների կառուցման մասին, ինչը ևս լինելու է շարունակական աշխատանք՝ նպատակ ունենալով խրախուսել նոր նվաճումների գրանցումը:

«Սպորտին տրվող հատկացումների աճող ծավալը մեծացնում է նաև հանրային հաշվետվողականության պատասխանատվությունը»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` ընդգծելով, որ պետք է ավելի արդյունավետ դարձնել հաշվետվողականության մեխանիզմները:

Հանդիպման ընթացքում կարևորվել է միջազգային խոշոր մրցաշարերի կազմակերպման քաղաքականությունը` նշելով, որ 2023 թ. Հայաստանում են անցկացվելու ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների, սամբոյի աշխարհի մեծահասակների, բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունները:

«Միջազգային սպորտի քարտեզում Հայաստանի տեղն ամրապնդելու և դիրքը առավել տեսանելի դարձնելու առումով միջազգային խոշոր մրցաշարերի՝ Հայաստանում անցկացումը կարևոր քաղաքականություն է»,- ասել է նախարարը:

Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս ողջունել է ներկաներին և նշել. «2023 թվականը նախաօլիմպիական տարի է, և պետք է եռապատկել ջանքերը, որպեսզի արդյունքը լինի գերազանց և Փարիզից վերադառնանք հպարտորեն և հաղթանակներով»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գնումների ընթացակարգերի, մարզական հավաքների կազմակերպման նախահաշիվների, ավիատոմսերի ձեռքբերման վերաբերյալ խնդիրները: Ֆեդերացիաների ներկայացուցիչները բարձրաձայնել են ոլորտում իրենց հուզող խնդիրների մասին, հարցուպատասխան ձևաչափով տեղի է ունեցել քննարկում դրանց լուծման ուղղությամբ:

ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը պարզաբանումներ է ներկայացրել պետական գնումների կազմակերպման գործընթացի վերաբերյալ, պատասխանել ֆեդերացիաների ներկայացուցիչների հարցերին:

Հանդիպման ավարտին նախարարը կոչ է արել լինել մասնակցային սպորտի ռազմավարության մշակման գործընթացում՝ հասցեական թիրախները որոշելու և պետական քաղաքականությունն արդյունավետ դարձնելու նպատակով: