5,5 մլրդ դրամ՝ Քոչարյանի ընտանիքին․ կառավարությունը խոշոր գնումներ է կատարում «Տոյոտա Երևանից»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Զգացել եք, չէ՞, Ռոբերտ Քոչարյանի էն մի տղան չկա, չի երևում, բայց գիտեք՝ ինչու, 2008 թվականից հետո նրա հաշիվներում շրջանառվել է 200 մլն դոլար»․ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից շուրջ երկու տարի անց այդպես էլ չի բացահայտվել և հանրությանը չի տրվել հարցի պատասխանը՝ որտեղի՞ց 200 մլն դոլար Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հաշիվներին։ Փաշինյանի իշխանության կողմից Քոչարյանի ընտանիքին վերագրվող անօրինական ունեցվածքի մասին ոչ միայն բացահայտումներ չկան, այլև հենց այս իշխանության օրոք պետական բյուջեից Քոչարյանների ընտանիքին պատկանող ընկերությանը միլիարդավոր դրամներ են փոխանցվում։ Ընդ որում՝ առանց մրցույթի։

Անցած շաբաթվա վերջին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տրվեց ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության մեկնարկը՝ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից առանց մրցույթի գնված ավտոմեքենաներով։ Այս ընկերության 60 տոկոսը պատկանում է քոչարյանամերձ գործարար, կաշառքի քրգործով անցնող Սամվել Մայրապետյանին, իսկ 30 տոկոսը տնօրինում է Քոչարյանի որդին։

Այսպիսով՝ նշված 4, ինչպես նաև Շիրակի ու Լոռու մարզերի Պարեկային ծառայության համար «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից, ընդհանուր առմամբ, գնվել են 5,5 մլրդ դրամի ավոտմեքենաներ։ Փաշինյանի կողմից Ռոբերտ Քոչարյանին ուղղված մեղադրանքերն  ու Կառավարության կողմից այս ընկերությունից միլիարդավոր դրամների գնումներ իրականացնելը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը մտահոգիչ և խնդրահարույց է համարում։

Լևոն Բարսեղյանի խոսքով՝ ընկերությունները, որոնք պատկանում են նախկին իշխանության ներկայացուցիչներին և նրանց ընտանիքներին ու կասկածելի ծագումնաբանություն ունեն, պետք է ընդգրկվեին «սև ցուցակում», բյուջեից գնումներ չպետք է կատարվեին՝ մինչև ծագումնաբանության հետ կապված հստակեցումները։

Գլխավոր դատախազությունից այսօր Factor TV-ի հարցմանն ի պատասխան փոխանցեցին, որ ո՛չ Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ էլ նրա որդիներին ու ընտանիքի այլ անդամներին պատկանող գույքերի օրինականության ստուգման գործընթաց չկա։

Նիկոլ Փաշինյանի թիմակից, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանն ասում է՝ դատարանի վճիռ չկա, որ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի գործունեությունն ապօրինի է, ուստի կարելի է գնումներ կատարել։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի հակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ ավտոներկրող ընկերությունների հետ քննարկում է իրականացվել Պարեկային ծառայության համար ավտոմեքենաներ գնելու համար, որի ժամանակ միայն «Տոյոտա Երևան» ընկերությունն է նախատեսված քանակի մեքենաների մատակարարման պարտավորություն ստանձնել։

Միայն Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում Պարեկային ծառայություն հիմնելու համար ձեռք է բերվել 175 ավտոմեքենա՝ ընդհանուր 3,1 միլիարդ դրամ արժեքով։ Իսկ ավելի վաղ Շիրակի և Լոռու մարզերի համար գնվել էր 140 մեքենա՝ 2,4 մլրդ դրամով։ Դանիել Իոաննիսյանը խնդրահարույց է համարում գնման գործընթացները։

Այդուհանդերձ, բաց է մնում հարցը, թե քաղաքական հակառակորդները, որոնք իրար են մեղադրում Հայաստանում այս կամ այն ոլորտում ձախողումների մեջ, ինչպե՞ս են համագործակցում  այս հարցում։ Փաստաբան Նորայր Նորիկյանը Factor TV-ին տված հարցազրույցում պնդել էր, որ ՀՀ-ում քաղաքական կոռուպցիա կա։

Խորհրդարանում Փաշինյանի ու Քոչարյանի թիմակիցները բացառում են թե՛ քաղաքական պայմանավորվածությունների, թե՛ քաղաքական կոռուպցիայի վարկածները։ Այդ դեպքում ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանն էլ չի քննադատում Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվեցինք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանից՝ հիշեցնելով, որ Քոչարյանը փողոցային պայքարի ամբողջ ընթացքում չբարձրացավ հարթակ ու Փաշինյանին ուղղված որևէ խոսք չասաց։

Իսկ ահա ՔՊ-ական Նարեկ Բաբայանն ակնարկում է՝ դատավարությունն ու տնտեսական գործունեությունը չպետք է միմյանց խառնել։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է գործարար Սիլվա Համբարձումյանից «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի 60 տոկոսի սեփականատեր Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 դոլար կաշառք ստանալու համար։ Իսկ ահա ընկերության 30 տոկոսի սեփականատեր Սեդրակ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան