«Մալաթիա» տոնավաճառը փետրվարից կփակվի․ շուրջ 600 մարդ անգործ կմնա․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

13.06.2026 | 21:11
Թվեր, որ կարող են փոխել պատմությունը․ ընտրության թաքնված ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 20:00
Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ. Փաշինյանը՝ Սթարմերին
13.06.2026 | 19:41
Ադրբեջանը և ԱՄՆ-ն քննարկել են TRIPP նախագծի իրականացման հարցեր
13.06.2026 | 19:10
Փաշինյանը հրավիրում է աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին՝ միանալ ՀՀ կառավարության կադրային բանկին
13.06.2026 | 19:00
Այսօր խորհրդային «դանոս»-ի ոճը համացանցում է, նախընտրական շրջանի հայհոյանքն էլ էր այդտեղից. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 18:43
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
13.06.2026 | 18:33
Ընտրակաշառքը զանգվածային բնույթ է կրել, սակայն քվեարկության արդյունքները արտացոլում են քաղաքացիների կատարած քվեն. «Անկախ դիտորդ»-ի նախնական գնահատականը
13.06.2026 | 18:25
ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագիրը կարող է կնքվել 24 ժամվա ընթացքում. Թրամփը վերահրապարակել է Պակիստանի վարչապետի հայտարարությունը
13.06.2026 | 18:13
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը․ ստորագրումը կարող է կայանալ առաջիկա օրերին
13.06.2026 | 17:57
Վաղը ԿԸՀ-ն կամփոփի ընտրությունների վերջնական արդյունքները
13.06.2026 | 17:47
Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
13.06.2026 | 17:19
Խաղաղ օվկիանոսում սկսվել է Էլ Նինյո կլիմայական երևույթը. այն կարող է փոխել եղանակն ամբողջ աշխարհում
13.06.2026 | 16:59
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
13.06.2026 | 16:47
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
13.06.2026 | 16:20
Որոշ շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Բոլորը

Վրեժ Կարապետյանն արդեն 25 տարի աշխատում է Երևանի «Մալաթիա» տոնավաճառում․ մանկական հագուստի տաղավար ունի։ Այսօր նա և մյուս առևտրականները տեղեկացել են, որ տոնավաճառը փետրվարի 1-ից այլևս չի գործելու։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դեռ 2021-ի հուլիսին ստուգումներ էր իրականացրել «Մալաթիա» տոնավաճառում, արձանագրել շուրջ երկու տասնյակ խախտումներ, տնտեսվարողին տուգանել 30,000 դրամով։ Դրանք վերացնելու համար տոնավաճառի տնօրինությանը ժամանակ էր տրվել։

«Տուգանել են, վճարել ենք և սկսել ենք վերացնել խախտումները»,- ասում է «Ռաֆայել-Տաթև» ՍՊԸ բաժնետեր-տնօրեն Սամվել Ավետիսյանը։

2022-ի հոկտեմբերին տնտեսվարողը խախտումների մեծ մասը վերացնելու մասին գրություն է ուղարկել տեսչական մարմնին և մյուս խախատումները վերացնելու համար ժամանակ խնդրել՝ առանց տոնավաճառի գործունեությունը դադարեցնելու։

«Տեսչական մարմնի մասնագետները տեղում ուսումնասիրություն են կատարել և պարզել, որ կատարած աշխատանքների որակը չի համապատաասխանում նորմատիվներին»,- ասում է ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը։

«Ռաֆայել-Տաթև» ՍՊԸ բաժնետեր-տնօրեն Սամվել Ավետիսյանը, սակայն, պնդում է, որ իրենց տոնավաճառում այս պահին ընդամենը 3 խախտում կա, որոնք այնքան առանցքային չեն, որպեսզի հիմք հանդիսանան տոնավաճառը փակելու համար։

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանն էլ հակադարձում է՝ դրանք հենց այն խախտումներ են, որոնք բավարար հիմք են գործունեությունը կասեցնելու համար, և եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում թերությունները վերացնելու համար, ապա հիմա հրդեհավտանգ իրավիճակներ արձանագրելու դեպքում անմիջապես հաջորդում է գործունեությունը կասեցնելու որոշումը։

Հակահրդեհային ինքնաշխատ համակարգ, հրդեհի ազդանշանման համակարգ, կրակմարիչներ, հրդեհաշիջման համակարգեր, հակահրդեհային ավազաններ, հիդրանտներ, դեպի դուրս բացվող դռներ, տարհանման պլան և այլն․ սրանք այն հիմնական նորմերն են, որոնք խիստ պարտադիր են առևտրի խոշոր կենտրոնների համար։ Տնօրենն ասում է՝ թվարկվածներից տոնավաճառում չկա միայն հակահրդեհային ինքնաշխատ համակարգը։

Տոնավաճառի շուրջ 600 աշխատակիցներ, ստացվում է, փետրվարի 1-ից կորցնելու են աշխատանքը։ Առևտրականները Factor TV-ի հետ զրույցում դժգոհում են որոշումից, հարցնում՝ եթե փակվի տոնավաճառը, ի՞նչ են անելու, ինչպե՞ս են ընտանիք պահելու։

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն ասում է՝ «Սուրմալու» տոնավաճառում 16 մարդու կյանք խլած ողբերգական դեպքից հետո վերահսկողությունը տասնապատիկ խստացվել է և տնտեսվարողի հետ փոխզիջման չեն գնում։ Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում 15 զինվորի մահվան պատճառ դարձած հրդեհից հետո Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր այդպիսի հրահանգ տվել։

«Սուրմալու»-ի ողբերգությունից հետո դեռ որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել։ Հիշեցնենք՝ դեռ 2021 թվականին տեսչական մարմինը ստուգումներ էր իրականացրել «Սուրմալու» առևտրի կենտրոնում և շուրջ 2 տասնյակ խախտումներ արձանագրել, ղեկավարությանը տուգանել 50 հազար դրամով և կարգադրագիր տվել, որ մինչև տարեվերջ վերացնի խախտումները։ Պայթյունից հետո վերստուգում իրականացվել է  հարևանությամբ գործող «Փեթակ» առևտրի կենտրոնում, որի ժամանակ հայտնաբերել են խախտումներ և կասեցման որոշում է տրվել։ Հետո տնտեսվարողը պաշտոնապես տեսչական մարմնին ներկայացրել է, որ մեծ ծավալի աշխատանք է կատարել և վերացրել է խախտումները։ Վերստուգումների ժամանակ մասնագետներն արձանագրել են, որ չկա հրդեհասպառնալից իրավիճակ, որոշվել է թույլատրել շարունակել գործունեությունը։

Տեսչական մարմնից ասում են՝ առաջիկայում այլ խոշոր առևտրի կենտրոնների գործունեությունը դադարեցնելու մասին կհայտարարվի։ Եթե տնտեսվարողը վերացնի բոլոր խախտումները, պաշտոնապես կարող է դիմել տեսչական մարմնին և, վերստուգումների ժամանակ խախտումներ չհայտնաբերելու դեպքում, առևտրի կենտրոնի գործունեությունը կվերսկսվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան