ՀՀ-ն խախտել է կալանավորի կյանքի իրավունքը. ՄԻԵԴ հերթական վճռով Հայաստանը 20 հազար եվրո փոխհատուցում կվճարի

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթական վճիռն է կայացրել Հայաստանի դեմ. այս անգամ ստրասբուրգյան դատարանը բավարարել է «Ոսկանյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով ներկայացված բողոքը՝ արձանագրելով, որ ՀՀ Կառավարությունը խախտել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սլավիկ Ոսկանյանի կյանքի իրավունքը:

Ըստ քրեական գործի՝ 2010թ. հոկտեմբերի 7-ին Սլավիկ Ոսկանյանը ձերբակալվել է սպանության և զինված հարձակման կասկածանքով, Վանաձորի ոստիկանության բաժնի ձերբակալվածների պահման վայրից տեղափոխվել է «Վանաձոր» ՔԿՀ: Օրեր անց՝ հոկտեմբերի 18-ին, Ոսկանյանը բողոքել է ձախ սրունքի ցավից, այտուցից և հիպերեմիայից՝ նշելով, որ մաշկի տակ թուք է ներարկել։ Նրան զննել է կալանավայրի բուժկետի բժիշկը, որն արձանագրել է թարախ և արյուն, ինչի մասին ՔԿՀ-ի պետին հաղորդում է տվել այդ մասին։ Նույն օրը հրավիրվել է քաղաքացիական հիվանդանոցից վիրաբույժ։ Բժշկական փաստաթղթերում նշվում է՝ «վերքից շագանակագույն թարախային արտանետում»: Հոկտեմբերի 24-ին Սլավիկ Ոսկանյանը, որն առանց օգնության արդեն չի կարողացել տեղաշարժվել, իր երկու խցակիցների օգնությամբ տեղափոխվել է կալանավայրի բուժմաս: Որոշվել է շտապ վիրահատության համար տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն Սլավիկը նույն օրը մահացել է:

Դեպքի օրը քննիչը ցուցմունքներ է վերցրել ՔԿՀ-ի բժշկից: Վերջինը նշել է, որ ինքը բանավոր զեկուցել է կալանավորի առողջական վիճակի մասին իր վերադասներին՝ խնդրելով տեղափոխել հիվանդանոց՝ ստացիոնար բուժման համար, սակայն ապարդյուն: Սլավիկի դիահերձման եզրակացության համաձայն՝ վերջինիս մահը վրա է հասել մարմնի ընդհանուր թունավորման հետևանքով:

2010թ. դեկտեմբերի 30-ին քրեական գործ է հարուցվել բժշկի նկատմամբ՝ բժշկական անփութության հատկանիշներով։ Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ Ոսկանյանի ախտորոշումը հիմնականում սխալ է եղել: Ախտորոշվել է միայն ձախ սրունքի վարակված վերքը՝ այն դեպքում, երբ արդեն 2010թ. հոկտեմբերի 19-ին երևում էր ավելի լուրջ պաթոլոգիա՝ գանգրենայի առկայությունը։ Եթե այդ օրվանից Ս.Ոսկանյանն արագ տեղափոխվեր հիվանդանոց և համապատասխան վերականգնողական ու վիրահատական բուժում ստանար, ապա հնարավոր կլիներ կանխել բացասական ելքը։

2011թ. օգոստոսի 30-ին քննիչը որոշել է կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել բժշկի նկատմամբ քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Համապատասխան որոշման մեջ, ի թիվս այլնի, նշվել է, որ վարակված վերքը պատճառվել և սրվել է ինքնավնասման հետևանքով, և չկան բավարար ապացույցներ, որ Ս.Ոսկանյանի մահը վրա է հասել բժշկի՝ մասնագիտական պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու հետևանքով։

Թե՛ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, թե՛ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել են Սլավիկ Ոսկանյանի իրավահաջորդի՝ կնոջ բողոքներն այդ որոշման դեմ՝ պատճառաբանելով, որ նրա իրավունքները չեն խախտվե, իսկ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չի ընդունել: Եվրոպական դատարանն արձանագրել է, որ 2010թ. հոկտեմբերի 7-ից Ոսկանյանը գտնվել է կալանքի, այլ կերպ ասած՝ Հայաստանի իշխանությունների հսկողության տակ։ Նշվել է, որ ներպետական դատարանները կոչված էին քննելու՝ արդյո՞ք իշխանությունները հնարավոր ամեն ինչ արել են բարեխղճորեն և ժամանակին` փորձելով կանխել մահացու ելքը:

Եվրոպական դատարանը հավելել է, որ քննության արդյունքները հիմնված են մանրակրկիտ և օբյեկտիվ վերլուծության վրա: Արդյունքում, հետաքննությունը լիարժեք լույս չի սփռել Սլավիկ Ոսկանյանի մահվան հետ կապված բոլոր հանգամանքների վրա՝ դրանով իսկ պատասխանատվության ենթարկելով մեղավորներին:

«Դատարանը գտնում է, որ իշխանությունները չեն կարողացել իրականացնել Ս.Ոսկանյանի մահվան համարժեք և մանրակրկիտ քննություն»,- հավելել է ՄԻԵԴ-ը:

Ոսկանյանի կինը՝ Շուշանիկ Ոսկանյանը պահանջել էր 8,000 եվրո նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 50,000 եվրո ոչ նյութական վնասի հատուցում և 4,620 եվրո՝ ներպետական դատարանների առջև կրած ծախսերի համար: Կառավարությունը վիճարկել է այս պահանջը: ՄԻԵԴ-ը բավարարել է միայն 20,000 եվրոյի չափով փոխհատուցումը, որը ՀՀ Կառավարությունը պետք է փոխհատուցի եռամսյա ժամկետում:

Ռոզա Վարդանյան