Փաշինյանը կասկածի տակ է դնում զինապարտների՝ «17 տարեկանից հետո վատթարացող» առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Բոլորը

18 ամսվա զինծառայող Սարգիս Մելքոնյանի հայրն է՝ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ Գագիկ Մելքոնյանը։ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան ՀԿ-ի տեսանյութում նա դժգոհում է որդու զորամասի հրամանատարից․ պնդում է՝ նրա պատճառով են իր որդուն 2 ամսով տեղափոխել «Գորիս» քրեակատարողական հիմնարկ։ Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ որդուն հրահանգ են տվել գտնել մեկ այլ զինվորի։

Հոր խոսքով՝ որդին ծառայության է մեկնել թեթև և կարճատև հոգեկան գործունեության խանգարումներով՝ կոմպուլսիվ, օբսեսիվ, ֆոբիկ, հիստերիկ բնույթի, անձնային և իրավիճակային ռեակցիաներ։   Կառավարության որոշմանը հղում անելով՝ պնդում է,  որդին չպետք է միանգամից կալանավորվեր։

Այս դեպքը մեկն է այն  բազմաթիվ դեպքերից, որոնց մասին իրավապաշտպանները պարբերաբար ահազանգում են։ Պարտադիր զինվորական ծառայության ենթակա տղաների առողջական վիճակի հարցը տարիներ շարունակ եղել է հանրային քննարկումների առանցքում՝ մի կողմից դժգոհությունները  առողջական լուրջ խնդիրներով երիտասարդների զորակոչման, մյուս կողմից՝ առողջության հիմքով տարկետումներ ստանալու դեպքերի բավականին մեծ թիվը։

Փաշինյանի մոտ կես ժամանոց ելույթի առիթը Կառավարության նոր որոշման ընդունումն էր։ Այսուհետ ապագա զորակոչիկների առողջությանը վերաբերող բոլորը տվյալները կթվայնացվեն, բժիշկները կզբաղվեն լուծելի առողջական խնդիրներով մինչև զորակոչային տարիքին հասնելը։

Դեռևս դեկտեմբերին Կառավարությունը վերանայել էր այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում տրվում է տարկետում կամ զինապարտն ազատվում է պարտադիր ծառայությունից։

Առողջական խնդիրներ ունեցող նորակոչիկների հիվանդությունների մասով վարչապետի ընդհանրացումն ու թեհավատությունը վրդովեցրել է իրավապաշտպաններին։

2024 թվականի միայն առաջին վեց ամիսների ընթացքում Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան 27 դեպքից 4-ը եղել է առողջական խնդիրների հետևանքով, 2023-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը կրկնակի է եղել։ Վարչապետի դիտարկմամբ՝ տղաներին ամեն գնով բանակից ազատելու մղումն այսօր ավելի մրցունակ է դարձնում աղջիկներին։

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը տարակուսած է Փաշինյանի նմանօրինակ մեկնաբանությունից։

Գուցե առողջական խնդիրներ ունեցող անձանց բանակ զորակոչում են, քանի որ պետք է լրացվի՞ այն  բացը, որն առաջացել է կոռուպցիոն սխեմաներով զինծառայությունից խուսափելու հետևանքով։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը դրական պատասխան է տալիս։ Հենց այս համատեքստում նա հիշատակում է իշխող ուժի պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով հնարավորություն է տրվում համապատասխան չափի գումար վճարելով մասնակի կամ ամբողջությամբ ազատվել զինվորական ծառայությունից։

Այնինչ հեղափոխական առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2018 թվականի մայիսի 8-ին Խորհրդարանում ելույթի ժամանակ այսպիսի շեշտադրմամբ էր խոսում բանակի խնդիրների մասին։

Արդյո՞ք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի համոզված է, որ բանակում իր անվտանգությունը, և առողջությունը  ապահովված են, պատասխանը ոչ միանշանակ է, երբ վարչապետը  6 տարի անց  կառավարության նիստում շարունակում է խոսել տղաներին ծառայությունից փախցնելու, իսկ իրավապաշտպանները՝ առողջական խնդիր ունեցողների զորակոչման դեպքերի մասին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան