Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2024 թվականի տարեկան «Սև ցուցակը»

Լուրեր

04.08.2026 | 19:21
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
Բոլորը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2024 թվականի տարեկան Սև ցուցակը, որում ընդգրկված են այն գերատեսչությունների ղեկավարները, որոնք 2024 թվականի ընթացքում խախտել են մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ ընդհանրապես անպատասխան են թողել տեղեկություն ստանալու հարցումները։ 

«Այս գերատեսչությունները և պաշտոնյաները 2024 թվականի ընթացքում խախտել են մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկություն ստանալու հարցումները։ Սև ցուցակը կազմվում է հետևյալ չափանիշների հիման վրա։

2024 թվականի ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ուղարկել է 250 տեղեկություն ստանալու հարցում: Հարցումներից 225-ի կամ 90%-ի դեպքում ստացվել է ժամանակին լիարժեք պատասխան, 3.6%-ի դեպքում՝ ուշացած լիարժեք, իսկ 2%-ի դեպքում՝ թերի պատասխան: «Անհիմն պատասխան» և «լուռ մերժում» կարգավիճակ ստացած հարցումները կազմում են 1.6-ական տոկոս, իսկ 1.2 տոկոս հարցումների դեպքում մերժումներն եղել են անհիմն։

  • Արտաքին գործերի նախարար Արարարտ Միրզոյան

2024 թ. հունվարին 24-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցում է ուղարկել Արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե ՀՀ կառավարութունն իր արտաքին քաղաքականության օրակարգում Արցախի հարցով ինչ կոնկրետ դիրքորոշում ունի, արդյոք Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների փաստաթղթում ներառված են արցախահայության ինքնորոշման իրավունքի և արցախահայության Արցախ վերադարձի անվտանգային երաշխիքների հարցերը։ ԻԱԿ-ը խնդրել է տրամադրել տեղեկություններ այն մասին, թե ՀՀ կառավարությունը միջազգային հարթակներում, այլ պետությունների հետ դիվանագիտական հարաբերություններում Արցախին և արցախահայությանը վերաբերող որ հարցերն ու խնդիրներն է առաջնային քննարկման ներկայացնում: Նարախարարությունը ներկայացրել է խիստ ընդհանրական պատասխան՝ ներկայացված չորս հարցերից և ոչ մեկի պատասխանը չտրամադրելով։

  • Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Սամվել Ղուկասյան (ապրիլ 2022-մայիս 2024)

Ինֆորմացիայի ազատության կենտրոն է դիմել Երևան քաղաքի բնակիչ Արմինե Թանգիյանը՝ խնդրելով աջակցել տեղեկություն ստանալու հարցում։ Քաղաքացին Կենտրոն վարչական շրջան տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել 2024 թ. փետրվարի 22-ին՝ խնդրելով տրամադրել Երևան քաղաքի Մաշտոցի փողոցի 31 շենքի առաջին և նկուղային հարկերի սեփականատեր «ՋԻ ԷՍ ԷՆ Ոսկեվազ» ՍՊԸ-ի վերաբերյալ, սակայն պատշաճ պատասխան չէր ստացել։ Մարտի 20-ին ԻԱԿ-ը նույնաբովանդակ հարցում էր ուղարկել Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի և ստացել մերժում։ Ըստ գրության՝ «․․․ տնտեսվարողի վերաբերյալ տեղեկատվություն չի կարող տրամադրվել, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչարարության մասին» օրենքի 39-րդ հոդվածի համաձայն` վարչարարության նյութերին իրավունք ունեն ծանոթանալ միայն տվյալ վարչական վարույթի մասնակիցները, մինչդեռ նշված Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ն չի հանդիսանում վարչական վարույթի մասնակից»): ԻԱԿ-ը մերժումը որակել է անհիմն ու կրկնակի հարցում ուղարկել, որին ի պատասխան՝ վարչական շրջանը տրամադրել է արդեն թերի պատասխան։  Արդյունքում թեպետ ի վերջո ԻԱԿ-ը ստացել պահանջվող տեղեկությունը, սակայն հարցման մեջ ներկայացված բոլոր հարցերի պատասխաններն ստանալու համար ստիպված է եղել մեկի փոխարեն չորս հարցում ուղարկել։

  • Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյան (հունվար 2023- նոյեմբեր 2024)

2024 թ. մայիսի 24-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցում է ուղարկել Ներքին գործերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային  երթևեկության  կանոնների  խախտումների  վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների  մասին»  ՀՀ  օրենքից  բխող  բոլոր ենթաօրենսդրական  ակտերի  պատճենները։ ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել նաև   «Ոստիկանության     մասին»     ՀՀ     օրենքի     22-րդ     հոդվածի     վերջին պարբերությամբ նախատեսված` տեսանյութերի և լուսանկարների պահոց մուտք    գործելու    և    տվյալներին    ծանոթանալու    իրավունք    ունեցող ոստիկանության  պաշտոնատար անձանց ցանկը,  տվյալներից օգտվելու, տվյալները    պահպանելու,    ոչնչացնելու    կարգը,    տեսանկարահանող, լուսանկարահանող,  տեսաձայնագրող  տեխնիկական  միջոցների  ցանկը, շարժական տեխնիկական միջոցներ օգտագործելու վերաբերյալ որոշում կայացնող պաշտոնատար անձանց շրջանակը սահմավող Լիազոր մարմնի ղեկավարի  հրամանի  պատճենը։ ՆԳՆ-ն հրաժարվել է տրամադրել պահանջվող տեղեկությունը՝ նշելով, թե իրավական ակտը տեղեկություն չէ։ ԻԱԿ-ը մերժումը որակել է անհիմն ու բողոքարկել, սակայն բողոքարկումը մնացել է անարձագանք։

  • Գյումրու նախկին համայնքապետ Վարդգես Սամսոնյան (նոյեմբեր 2021-հոկտեմբեր 2024)

Ինֆորմացիայի ազատության կենտրոն էր դիմել Գյումրի քաղաքի բնակիչ Լիլիթ Աղեկյանը՝ խնդրելով աջակցել տեղեկություն ստանալու հարցում։ Քաղաքացին տեղեկություն ստանալու հարցմամբ դիմել էր Գյումրու համայնքապետարան և չէր ստացել պատշաճ պատասխան։ ԻԱԿ-ի խորհրդով քաղաքացին ուղարկել էր նաև կրկնակի հարցում, սակայն ստացել էր նույն արձագանքը։ 2024 թ.-ի սեպտեմբերի 5-ին ԻԱԿ-ը նույնաբովանդակ հարցում էր ուղակել Գյումրու համայնքապետարան, սակայն կենտրոնը ևս ստացել է անհիմն մերժում։ Համայնքապետարանը հրաժարվել է տրամադրել Գյումրու Ղանդիլյան 48 ա բնակելի տան և կից հողամասի տեխնիկական անձնագրի պատճենը՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերին, այնինչ վկայակոչված նորմերը մերժման համար բավարար հիմք չեն:

Մեկ այլ դեպքում 2024 թ. սեպտեմբերի 17-ին Հայաստանում տվյալների պաշտպանության և տվյալների անվտանգության վերաբերյալ հետազոտություն իրականացնելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետազոտող Գևորգ Հայրապետյանը Գյումրու համայնքապետարան է ուղարկել տեղեկություն ստանալու հարցում՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե արդյոք համայնքապետարանում գործում է «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը», և եթե այո, ապա ինչ փաստաթղթով է այն սահմանված։ Հարցման միջոցով դիմողը խնդրել է տրամադրել նաև բնակիչների անձնական տվյալներ մշակմանն առնչվող այլ տվյալներ։ Հարցմանը Գյումրու համայնքապետարանը չի պատասխանել։ 2024 թվականի հոկտեմբերի 4-ին հետազոտող Գևորգ Հայրապետյանն ուղարկել է կրկնակի հարցում, որը նույնպես համայնքապետարանը թողել է անպատասխան։

  • Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան

2024 թ. սեպտեմբերի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետազոտող Գևորգ Հայրապետյանը Հայաստանում տվյալների պաշտպանության և տվյալների անվտանգության վերաբերյալ հետազոտություն իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետարան է ուղարկել տեղեկություն ստանալու հարցում՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե արդյոք համայնքապետարանում գործում է «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը», և եթե այո, ապա ինչ փաստաթղթով է այն սահմանված։ Հարցման միջոցով դիմողը խնդրել է տրամադրել նաև բնակիչների անձնական տվյալներ մշակմանն առնչվող այլ տվյալներ։ Հարցումը մնացել է անպատասխան, ուստի հետազոտողը կրկնակի հարցում է ուղարկել քաղաքապետարան։ Այս անգամ տրամադրվել է թերի պատասխան. հարցերից մեկով պահանջված տեղեկության տրամադրումը մերժվել է՝ առանց մերժման իրավական հիմքը (օրենքի համապատասխան նորմը) նշելու»: