Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 16-ին այցելել է Վայոց Ձորի մարզ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից: Գերատեսչության ղեկավարն այցելել է ՓԾ ՄՓՎ Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատ, որի շենքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և ծավալված մարտական գործողությունների հետևանքով վնասվել էր: Մասնավորապես, կոտրվել էին շինության պատուհանների ապակիները և տուժել հարևանությամբ կայանված ավտոմեքենաները: Նախարար Փամբուխչյանը …