Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը Factor TV-ի հարցազրույցում հայտարարում է, որ Արցախը դեմ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, սակայն ըստ նրա՝ այն պետք է շրջանցի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, կամ էլ պայմանագրում ձևակերպում արվի այն մասին, որ հակամարտությունը դեռևս լուծված չէ՝ այն պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով։ Ըստ արցախցի պաշտոնյայի՝ անընդունելի է Արցախի ճանաչումն …