Լավրովի հայտարարությունը հայամետ չէր. Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Առաջին հերթին անընդունելի է հավասարության նշանները Արցախի 7 շրջանների հայկական Շուշիի, Հադրութի և մի շարք այլ բնակավայրերի օկուպացիայի միջև։ Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի երեկվա հայտարարությանը՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Դա անընդունելի է։ Այս պահին Ադրբեջանն օկուպացրել է հայկական բնակավայրերը։ Թեև Լավրովը խոսեց Ալմա-Աթայի հռչակագրի մասին, որը բանակցային գործընթաց է ներմուծվել Փաշինյանի խմբակի կողմից՝ Արարատ Միրզոյանի հայտարարությունով։ 30 տարի շարունակ Ալմա-Աթայի մասին որևէ ադրբեջանցի երբեք չի խոսել, այնուամենայնիվ, Ալմա-Աթայի հռչակագիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ որևէ աղերս ունենալ չի կարող», – նշեց պատգամավորը։

Նրա դիտարկմամբ դրա պատճառներից մեկն այն է, որ այդ հռչակագիրը Հայաստանն ընդունել է վերապահումով, որը վերաբերում է ինքնորոշման հարցին։ «Եվ երկրորդ՝ այն պահին, երբ կնքվել է Ալմա-Աթայի հռչակագիրը, ԼՂ-ն միջազգային իրավունքի, խորհրդային Սահմանադրության բոլոր նորմերի համապատասխանությամբ արդեն իսկ իրականացրել է անկախության հանրաքվե», – նշեց Մամիջանյանը՝ հավելելով, թե չի հիշում որևէ դեպք, երբ պաշտոնական Երևանի դիրքորոշումները որակվեին ապակառուցողական՝ ՀՀԿ-ի իշխանության ժամանակաշրջանում։

Մանրամասները՝ տեսանյութում։