Դատախազությունն ուսումնասիրել է «Աղվորիկ, Զարիշատ, Բերդաշեն, Զորակերտ գյուղական բնակավայրերի ջրագծի կառուցում» սուբվենցիոն ծրագրի իրականացման գործընթացը

Լուրեր

29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից՝ 2022 թվականի դեկտեմբերի 3-ին Շիրակի մարզի դատախազությունում տրված հանձնարարականի հիման վրա՝ Շիրակի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում, ուսումնասիրել է Շիրակի մարզի Ամասիա համայնքի «Աղվորիկ, Զարիշատ, Բերդաշեն, Զորակերտ գյուղական բնակավայրերի ջրագծի կառուցում» սուբվենցիոն ծրագրի իրականացման գործընթացը: Ծրագրի կատարման համար պետական բյուջեից հատկացվել է 16 մլն 695,1 հազար դրամ․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Իրավասու մարմիններից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ սուբվենցիայի ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ. դրանք չեն համաձայնեցվել Շիրակի մարզպետարանի հետ: Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը ևս չի համապատասխանել Կառավարության որոշմամբ հասատված կարգին:

Ըստ փաստաթղթերի՝ Ծրագրով նախատեսված աշխատանքները փաստացի ավարտվել, իսկ ջրագիծը շահագործման է հանձնվել 2021 թվականի նոյեմբերի 18-ին: Նշվածի վերաբերյալ կազմվել է «Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի» ակտ: Այն իրենց ստորագրություններով և կնիքներով հաստատել են Շիրակի մարզի տեսչական մարմնի ներկայացուցիչ Գ.Ե.-ն, «Վեդի Պլաստ» ՍՊԸ տնօրեն Ա.Պ.-ն, «ԱԳԷԱ» ՍՊԸ տնօրեն Ռ.Ս.-ն, «ԼՍ նախագիծ» ՍՊԸ տնօրեն Ա.Ս.-ն, մինչդեռ, ակտում բացակայել է Շիրակի մարզպետարանի ներկայացուցչի ստորագրությունը, որի արդյունքում գումարը չի փոխանցվել շինարարական ընկերություններին, իսկ որպես համայնքի ներկայացուցիչ՝ փաստաթուղթը ստորագրել է համայնքի նախկին ղեկավար Մ.Ղ.-ն (վերջինիս արարքին տրվել է իրավական գնահատական, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան):

2023 թվականի հունվարի 30-ին Շիրակի մարզի դատախազությունում ստացվել է Ամասիա համայնքի ղեկավարի գրությունը, որում նշվել է, որ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Աղվորիկ բնակավայրում՝ մինչև առաջացած խնդրի՝ համայնքի միջոցներով կարգավորումը, «Վեդի պլաստ» ՍՊ ընկերության կողմից անցկացված ջրագծերով հինգ հասցեներում ջրամատակարարում չի իրականացվել, Բերդաշեն համայնքում սուբվենցիոն ծրագրով ջրագծի անցկացման աշխատանքներն ավարտվել են, սակայն բնակիչները տվյալ ջրագծից չեն օգտվում՝ ջուր չլինելու պատճառով, իսկ Զարիշատ բնակավայրում «Վեդի պլաստ» ՍՊ ընկերության կողմից կառուցված ակունքը գրեթե չի գործում:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք, ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածով (պաշտոնեական անփութություն) նախատեսված ենթադրյալ հանցանքի վերաբերյալ տվյալներ, 2023 թվականի փետրվարի 2-ին Շիրակի մարզի դատախազը ուսումնասիրությամբ ձեռք բերված տվյալներն ուղարկել է Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով: