Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 16-ին, ժամը 13:05-ի սահմաններում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Նշենք, որ քիչ առաջ նմանատիպ հաղորդագրություն էր տարածել նաև ՀՀ ՊՆ-ն։

