Հարավային Կորեայի Հանյանգ համալսարանի պրոֆեսոր, Ասիա-Խաղաղօվկիանոսյան հետազոտական կենտրոնի տնօրեն Գու Հո Էոմը տեղեկություններ ունի, որ Կորեան պլանավորում է դեսպանատուն բացել Հայաստանում: Կորեացի փորձագետն այս մասին հայտնեց Կորեայի մշակույթի և տեղեկատվության ծառայության կազմակերպած մեդիատուրի շրջանակներում «Արմենպրես»-ի հետ զրույցում: «Այս պահին Հայաստանի և Կորեայի Հանրապետության միջև ակտիվ կապեր չկան: Կորեան Հայաստանում դեսպանատուն չունի, սակայն պլաններում կա Հայաստանում …