Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի դեսպանին
Քաղաքականություն
17.02.2023 | 17:58Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին․ տեղեկացնում են փոխվարչապետի աշխատակազմից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական հարաբերությունների իրացման ուղղությամբ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը, մասնավորապես համատեղ արդյունաբերական ծրագրերի իրականացման շրջանակներում: