Հաստատվել է մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը

Լուրեր

14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ կառավարությունը հաստատել է հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագիրը՝ համապատասխանեցնելով կրթության զարգացման միտումներին համահունչ մասնագետների պաշտոնի նկարագրին:

Որոշումը տարածվում է հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող բոլոր այն ուսումնական հաստատությունների վրա, որոնք անցում են կատարում «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված կառավարման նոր համակարգին:

Ընթացիկ իրավիճակ և նոր կարգավորումների անհրաժեշտություն

Մանկավարժների՝ ոչ միայն մասնագիտական պատրաստվածությամբ, այլև գործառույթների հստակ սահմանմամբ է պայմանավորված, թե ինչպիսի կարողունակություններով պիտի օժտված լինի անձը՝ կրթության կազմակերպման արդյունքում կարողունակ քաղաքացիներ ձևավորելու համար։ Գործող կարգով սահմանված են մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագիրը, որոնցում առկա մի շարք գործառույթներ առհասարակ չեն կիրառվում կամ իրագործելի են մասնակի դեպքերում՝ փոքրաթիվ դպրոցների աշխատակիցների կողմից: Հաստատության տնօրենի պաշտոնի նկարագիրը գործող կարգում ներառում է նաև վարչատնտեսական մասի գործառույթներ, ինչն առանձնացվել է օրենքի նոր փոփոխության արդյունքում, և բնականաբար, անհրաժեշտություն է առաջացել վերանայել ու հստակեցնել տնօրենի լիազորությունների շրջանակը:

Տնօրեն

«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ պայմանավորված՝ նոր կարգավորումներով հստակեցվել են տնօրենին ներկայացվող պահանջները՝ իր պարտականություններն առավել ամբողջական և համապարփակ իրականացնելու համար: Այն կարող է հանդիսանալ նաև իբրև ուղեցույց՝ դպրոցի զարգացման ծրագիր մշակելու համար, որի առանցքային ուղղվածությունը հաստատության բաց և թափանցիկ կառավարումն է, ինչպես նաև կրթության որակի շեշտադրումը: Կրթության արդյունավետ կազմակերպման համար կարևոր է տնօրենի համագործակցային աշխատանքը վարչատնտեսական համակարգողի հետ՝ համատեղ նախատեսված գործընթացի կազմակերպման առումով:

Տնօրենի իրավասությունների շրջանակը, որը սահմանված է պաշտոնի նկարագրում, ներառում է կրթական ողջ գործընթացը՝ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ընտրության, մանկավարժական հաստիքների համալրման, կանոնադրական պարտավորությունների կատարման, ներքին կարգապահական կանոնների սահմանման գործառույթից՝ մինչև կրթության որակի ապահովում: Վերոգրյալ փոփոխությունների տրամաբանական շարունակությունն է տնօրենի տեղակալի գործառույթների նկարագրի վերանայումը:

Ուսուցիչ

Հանրակրթության ոլորտի փոփոխությունների կարևորագույն բաղադրիչ են ուսուցչին ներկայացվող պահանջները՝ ներառելով հանրակրթության նոր չափորոշչի պահանջներին համապատասխան կրթության վերջնարդյունքների ապահովման վերաբերյալ պատասխանատվության շրջանակ, սովորողների կարողունակությունների զարգացման համար անհրաժեշտ մասնագիտական և որակավորման չափանիշներ: Կարևոր բաղադրիչ է Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ԱՈՒՊ-ի կազմումը և վարումը, դրանց հիման վրա կրթության կազմակերպումը: Հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական դաշտի փոփոխությամբ պայմանավորված՝ մանկավարժական աշխատողներին ներկայացվող ընդհանրական պահանջ է իրազեկվածությունը օրենսդրական ոլորտի փոփոխություններին:

Ուսուցչին ներկայացվող պահանջ է նաև ծանոթությունը դասավանդման ժամանակակից մեթոդներին և նորագույն կրթական տեխնոլոգիաներին: Ուսուցիչները մասնագիտական գործունեություն իրականացնելիս կկատարեն վերլուծություններ, կկիրառեն նորարարություններ, կիրականացնեն ուսումնական նախագծեր, կյուրացնեն դասավանդման նոր մեթոդների առանձնահատկությունները և կուսումնասիրեն գործընկերների առաջավոր փորձը:

Մանկավարժական աշխատողների կարողունակություններում էական նշանակություն է տրվել Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում աշխատանքների իրականացմանը, համակցված/հեռավար ուսուցման կազմակերպման գործընթացի կարգավորումներին՝ ըստ պատասխանատվության աստիճանի: Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետի պաշտոնի նկարագիրը սահմանվում է առաջին անգամ, որով ներկայացվում է աշխատողի կարևոր դերակատարումը ուսման գործընթացի պատշաճ կազմակերպման առումով:

Կառավարության որոշմամբ սահմանվել են նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչական աշխատողների պաշտոնների նկարագրերը: