Հայաստանում կամավորության ինստիտուտի զարգացումը՝ Երիտասարդական ֆորումի քննարկման առանցքում

Լուրեր

18.07.2026 | 15:10
Factor TV-ի լրագրողն արժանացել է Երևանի մամուլի ակումբի էթիկական լրագրության մրցանակին
18.07.2026 | 15:00
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.57%-ով և կազմել 4012.70 դոլար
18.07.2026 | 14:52
Google-ն AI-ի օգնությամբ վերստեղծել է Պելեի կարիերայի ամենագեղեցիկ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 14:36
Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել են հայ գերիների ելույթները
18.07.2026 | 14:18
2026-ին Հայաստանի բուհեր ընդունվել է 9620 դիմորդ․ ԳԹԿ
18.07.2026 | 13:56
ՌԴ-ն պատրաստվում է ռազմաճակատ ուղարկել նաև թմրամիջոցների մաքսանենգության և հանցավոր խմբավորումների գործերով դատապարտվածներին
18.07.2026 | 13:33
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին
18.07.2026 | 13:22
50 հազար արգենտինացի երկրպագուներ ժամանել են Նյու Յորք՝ ԱԱ-2026-ի եզրափակիչի համար
18.07.2026 | 13:06
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է Արդարադատության նախարարությանը՝ helpcourt.am-ի գործունեության հարցով
18.07.2026 | 13:00
Բյուրեղավանում 13 քաղաքացի հոսպիտալացվել է աղիքային վարակի ախտանշաններով
18.07.2026 | 12:40
Արման Ծառուկյանը գիտի՝ ով է իր հաջորդ մրցակիցը UFC-ում
18.07.2026 | 12:34
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
18.07.2026 | 12:16
Թմրամիջոցներից մինչև կեղծ վարորդական վկայականներ․ Պարեկային ծառայությունը ներկայացրել է կիսամյակային ցուցանիշները
18.07.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 18-ի դրությամբ
18.07.2026 | 11:33
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը Գյումրիում մասնակցել է «ԵՄ-ն հանուն երիտասարդության․ բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր, վաղը» ծրագրի շրջանակում կազմակերպված երիտասարդական ֆորումին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կամավորության ճանաչելիության, ոլորտային փորձնակություն, ուսումնառության ընթացքում մասնագիտական փորձ ձեռք բերելու անհրաժեշտության վերաբերյալ մի շարք թեմաներ:

Մասնավորապես՝ «Կամավորության ճանաչելիությունը Հայաստանում» թեմայի շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձել են  պետության և այլ կառույցների մոտեցումներին, կամավորության հնարավորությունների վերաբերյալ իրազեկվածությանը:

«ՀՀ ԿԳՄՍՆ-ն կարևորում է կամավորության ինստիտուտի զարգացումը և  երիտասարդության ոլորտում իր ծրագրերի միջոցով խթանում երիտասարդների ներգրավվածությունը կամավորական աշխատանքներում։ Մասնավորապես՝ պետական ֆինանսավորմամբ 2022 թ. իրականացվել է «Երիտասարդների համար երիտասարդական աշխատանքի և կամավորության խթանում» դրամաշնորհային մրցույթը, որի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությունը օգոստոս-նոյեմբեր ամիսներին իրականացրել է «Երիտասարդ կամավորներ» դասընթացների և խորհրդատվության տրամադրման ծրագիրը։ Ծրագրին մասնակցել է Երևանի, ՀՀ մարզերի, Արցախի 16-35 տարեկան 34 երիտասարդ, որոնց համար երկու ամիս շարունակ իրականացվել են տեսական և գործնական դասընթացներ։ Մասնակիցներից շատերը հավաստել են, որ պետական ֆինանսավորմամբ իրականացված «Երիտասարդ կամավորներ» ծրագրի շնորհիվ ձեռք են բերել դժվարին իրավիճակներում արագ կողմնորոշվելու, բարդ խնդիրներին այլընտրանքային լուծումներ գտնելու կարողություններ, ինչպես նաև զարգացրել իրենց հաղորդակցման, ժամանակի կառավարման և այլ փափուկ հմտություններ»,- իր խոսքում նշել է Զարա Ասլանյանը և հավելել, որ գործնական պարապմունքներին հաջորդել են հանդիպումներ երկարամյա փորձառություն ունեցող կամավորների հետ, այցելություններ կազմակերպություններ, ինչի արդյունքում 10-ից ավելի մասնակիցներ այդ կազմակերպությունների կամավորական աշխատանքներում ընդգրկվելու հնարավորություն են ունեցել։

Զարա Ասլանյանն իր ելույթի ընթացքում նշել է, որ 2023 թ. նախարարությունը շարունակելու է իրականացնել «Երիտասարդների համար երիտասարդական աշխատանքի և կամավորության խթանում» դրամաշնորհային ծրագիրը բյուջեի կրկնապատկմամբ։

Միջոցառման նպատակն էր երիտասարդների, հանրային, մարզային և ազգային կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների համար հարթակ ստեղծել, որի միջոցով հնարավոր կլինի փորձի փոխանակում իրականացնել, ինչպես նաև երիտասարդների կողմից վեր հանված խնդիրների և կարիքների վերաբերյալ նորարարական լուծումներ առաջարկել:

Ելույթներից հետո երիտասարդական ֆորումի մասնակիցներն ամփոփել են միջոցառումը և ուղենշել հետագա անելիքները: Հանդիպման ավարտին մասնակիցները պարգևատրվել են վկայագրերով: