Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթական վճիռն է կայացրել Հայաստանի դեմ. այս անգամ ստրասբուրգյան դատարանը բավարարել է «Ոսկանյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով ներկայացված բողոքը՝ արձանագրելով, որ ՀՀ Կառավարությունը խախտել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սլավիկ Ոսկանյանի կյանքի իրավունքը: Ըստ քրեական գործի՝ 2010թ. հոկտեմբերի 7-ին Սլավիկ Ոսկանյանը ձերբակալվել է սպանության և զինված հարձակման կասկածանքով, Վանաձորի ոստիկանության բաժնի …

