ԱՄՆ-ը և դաշնակիցները ՌԴ-ի դեմ «պատժամիջոցների մեծ փաթեթ» են պատրաստում մինչև փետրվարի 24-ը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պատժամիջոցների զանգվածային փաթեթ կներկայացնեն Մոսկվայի դեմ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման տարելիցի կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Փետրվարի 24-ին մոտ դուք կտեսնեք պատժամիջոցների նոր մեծ փաթեթ՝ ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ G7-ի մեր բոլոր գործընկերներից»,- լրագրողներին ասել է Նուլանդը։

Նրա խոսքով՝ այդ պատժամիջոցները «կխորացնեն և կընդլայնեն» նախկին սահմանափակումները, մասնավորապես՝ ռուսական պաշտպանական արդյունաբերությանը տեխնոլոգիաների մատակարարման վերաբերյալ։ Արևմտյան երկրները նաև անհատական պատժամիջոցներ են պատրաստում այն անձանց նկատմամբ, որոնք մասնակցում են Ուկրաինայի դեմ պատերազմին կամ աջակցում են նրան։

Այն երկրները, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել արդեն իսկ սահմանված պատժամիջոցները, նույնպես կարող են ենթարկվել սահմանափակումների։ Բացի այդ, նախատեսվում է ընդլայնել ռուսական բանկերի դեմ պատժամիջոցները։

Տաթև Ֆռանգյան