Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ԱԺ ամբիոնից շնորհավորեց հայաստանաբնակ և ամբողջ աշխարհի եզդիներին՝ Եզիդի տոնի առթիվ։ «Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր ազգակիցներիս՝ մեր նախահոր անունը կրող այս սուրբ տոնի կապակցությամբ՝ ցանկանալով բարեբերություն, բարեկեցություն, խաղաղ երկինք և մեր համազգային նպատակների ու իղձերի իրականացում»,- նշեց Բաքոյանը՝ շնորհավորանքն արտահայտելով նաև եզդիերեն։ Մանրամասները՝ տեսանյութում։

