«Գևորգ Կոստանյան, Սեյրան Օհանյան. մարդիկ, որոնք խոչընդոտել են գործի քննությանը». փաստաբանն անուններ նշեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Շուրջ 15 տարի գործերի քննություն է ընթանում, հանցագործությունները բացահայտված չեն։ Այս մասին «Ովքե՞ր և ինչո՞ւ են խոչընդոտում ոչ մարտական պայմաններում մահացած (սպանված) զինծառայողների գործերի բացահայտմանը» թեմայով ասուլիսում նշեց Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ փաստաբան, իրավահաջորդների ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը։

Փաստաբանը թվարկեց այն պաշտոնյաների անունները, որոնք առնչվել են քրեական վարույթներին և խոչընդոտել են վարույթը։ Նա նաև ընդգծեց, որ այդ անձանց ցուցակը հանձնվելու է ՀՀ Գլխավոր դատախազին՝ պահանջելով այնտեղ նշված անձանց նկատմամբ իրավական ընթացակարգ սկսել։

«2007թ․ առ այսօր Տիգրան Օհանջանյանի գործի քննությանն առնչված պաշտոնյաներից գրեթե 6 տասնյակ անձինք իրենց գործողությունների կատարման կամ չկատարման հետևանքով գործը մտցրել են փակուղի։ Մյուս գործերը՝ Վալերիկ Մուրադյանի, Արթուր Ղազարյանի, Անդրանիկ Մկրտչյանի և Լևոն Թորոսյանի գործերը ևս փակուղի են մտել»,- նշեց Պապյանը՝ հավելելով, որ այս գործերի մասին տվյալները հայտնել են նաև ՀՀ վարչապետին և Գլխավոր դատախազին։

Փաստաբանի խոսքով՝ առանցքային դերակատարների այս ցուցակում ընդգծված պաշտոնյաներից շատերն այսօր ավելի բարձր պաշտոններ են ստանձնել, օրինակ՝ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը, Արտակ Կրկյաշարյանը, որն այսօր Վճռաբեկ դատարանում է աշխատում, նախկինում եղել է քննիչ, Սեյրան Օհանյանն ԱԺ պատգամավոր է․․․

«Քննությանը խոչընդոտել են նաև Քննչական մարմի պատասխանատու Յուրա Բադալյանը, ով Հայկազ Բաղմանյանի մոտ ձևակերպված բարձրաստիճան սպաներին գրել է որպես Բաղմանյանի թիկնազորի անդամներ։ Սա ինքնին հանցագործության մասին հաղորդում է, սակայն նրանցից որևէ մեկը չի ենթարկվել պատասխանատվության։

Ցուցակում շատ են դատախազները, քննիչները և փորձագետները։

Փորձաքննությունների առումով անկրկնելի դեր են խաղաղացել Փորձաքննությունների դատաբժշկական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանը, Շավարշ Գևորգյանը, հետագայում Մհեր Բիշարյանը։

Ցուցակում ընդգրկված են նաև ռազմական ոստիկանության ծառայողներ»,-նշեց Պապիկյանը։

Որպես հատուկ թերակատարներ՝ փաստաբանն առանձնացրեց Գլխավոր դատախազներ Աղվան Հովսեփյանին, Արթուր Դավթյանանին և հավելեց, որ «անուրանալի» դեր է ունեցել նաև Գևորգ Կոստանյանը։

Մանրամասները՝ տեսանյութփում։