ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր «2022թ-ին դիտված եղանակակլիմայական անոմալիաները, Ամանորին և հունվար ամսին սպասվող եղանակային պայմանների կանխատեսումը» թեմայով ասուլիսում տեղեկացրեց, որ առաջիկա օրերին՝ մինչև հունվարի 5-ն, առկա անտիցիկլոնն իր ազդեցությունը պահպանելու է, ինչը բոլոր մարզերում ապահովելու է պարզ երկինք, առանց տեղումների եղանակ: «Հունվարի 1-ից սպասվում է արևադարձային տաք …

