Դելիում մեկնարկել է G20-ի ԱԳ նախարարների գագաթնաժողովը․ ուշադրության կենտրոնում են Ուկրաինայի պատերազմը և դրա ազդեցությունն աշխարհի վրա

Լուրեր

09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Բոլորը

Աշխարհի առաջատար երկրների արտաքին գործերի նախարարները հավաքվում են Դելիում՝ G20-ի երկօրյա գագաթնաժողովին, որի ընթացքում Ուկրաինայում տիրող իրավիճակը կդառնա քննարկման հիմնական թեմաներից մեկը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հաղորդվում է, որ դիվանագետները, մասնավորապես, կքննարկեն, թե ինչպես է Եվրոպայում պատերազմն անդրադառնում աշխարհի մնացած մասի վրա, և ինչ լրացուցիչ դժվարությունների են հանդիպում աղքատ զարգացող երկրները։

Գագաթնաժողովում մամուլի ուշադրության կենտրոնում են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Երկուսն էլ Դելի են ժամանել մեկ օր առաջ։

Վերջին անգամ Բլինքենն ու Լավրովը նույն սենյակում են եղել անցած տարվա հուլիսին Բալիում G20-ի գագաթնաժողովի ժամանակ: Այն ժամանակ, ինչպես դեպքի վայրում եղած ականատեսներն են պատմել, Լավրովը դուրս է եկել սենյակից, երբ հայտնվել է Բլինքենը։

Նրանց վերջին պաշտոնական հանդիպումն էլ տեղի է ունեցել 2022 թվականի հունվարին՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից մի քանի շաբաթ առաջ։

Լրագրողները և արևմտյան դիվանագետներն ուշադիր հետևում են, թե նրանք ինչպես են իրենց պահում Դելիում:

Հնդկաստանի հրավերով հանդիպմանը կմասնակցեն նաև G20-ի անդամ չհանդիսացող քսան երկրների ներկայացուցիչներ։
Գագաթնաժողովի օրակարգային այլ թեմաների թվում են համաշխարհային տնտեսական աճի խնդիրները, էներգակիրների ու պարենային ապրանքների գնաճը, ինչպես նաև ամբողջ աշխարհում ապրանքների և ծառայությունների պահանջարկի անկումը։ Այս ամենը, ըստ հանդիպման հայտարարությունների, ուղղակիորեն առնչվում են ուկրաինական պատերազմին։

Տաթև Ֆռանգյան