Չենք ցանկանա մասնակցել բարեփոխման, որի արդյունքում ոստիկանը ցուցարար կծեծի, մարդ կխոշտանգի. Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
Բոլորը

Ավելի քան 2,5 տարի ներգրավված էինք ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում և մի շարք աշխատանքային խմբերում, որոնք կից էին այդ խորհրդին, որոշակի առումով աշխատանքն արդյունավետ էր, մեր առաջարկների մի մասն ընդունվել է, կարողացել ենք ազդեցություն ունենալ պրոցեսի վրա, բայց վերջին ժամանակաշրջանում նկատեցիքն, որ բարեփոխումների նկատմամբ ոստիկանության դիմադրությունն ավելի ու ավելի է մեծանում, և դա իր հետևանքներն է ունենում։ «Ոստիկանության բարեփոխումներ. համակարգը դիմադրում է. ինչո՞ւ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Օրինակ՝ մենք նոյեմբերին բարձրաձայնեցինք այն հարցը, որ տույժերով ու ծառայողական քննություններով պարեկներին «տեռորի» է ենթարկում համակարգը, դրանից հետո էլ ավելի շատ բևեռացան տույժերը պարեկային ծառայողների վրա՝ 58 տոկոսից հասնելով 80 տոկոսի։

Այդ պայմաններում մենք հասկացանք, որ մեր մասնակցությունը ոստիկանությունում բարեփոխումների այդ գործընթացին լինելու է դեկորատիվ բնույթի, լեգիտիմացնելու է գործընթացը և անարժեք փոփոխություններ են իրականացվելու»,- նշեց Իոաննիսյանը։

Նրա դիտարկմամբ՝ ոստիկանական համակարգում առկա միտումները շատ խնդրահարույց են։

«Չենք ցանկանա մասնակցել այնպիսի բարեփոխման, որի արդյունքում «բարեփոխված» ոստիկանը կարող է խաղաղ ցուցարարի ծեծել, օպերները կարող են մարդ խոշտանգել, փաստաբանի ծեծել։ Մենք կցանկանանք մասնակցել իրական բարեփոխումների»,- ասաց Իոաննիսյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։